
Փոշեներկողի օգնական
Արիդես ՍՊԸ
Ոլորտ`
Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ`
23.04.2023
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Հնգօրյա
Աշխատանքային փորձ`
Միջին
Նկարագրություն
"Արիդես" ՍՊԸ-ն փնտրում է փոշեներկողի օգնականի, ով կհամապատասխանի ստորև նշված պահանջներին։
Պարտականություններ
- Կատարել ներկման ենթակա դետալների դասակարգում ըստ տեսակների,
- Փոշեներկող մասնագետներին ապահովել համապատասխան հումքով՝ փոշեներկման գործընթացն անխափան իրականացնելու համար,
- Հետևել ներկված դետալների որակին,
- Հետևել ներքին կարգապահական կանոնակարգին,
- Պահպանել աշխատանքի և հրդեհային անվտանգության կանոնները,
- Պահպանել սարքավորումների և տարածքի մաքրությունը։
Պահանջներ
- Ուշադրություն մանրուքների նկատմամբ,
- Պատասխանատվություն և պարտաճանաչություն,
- Աշխատանքի կազմակերպման, պլանավորման և գերակայությունների սահմանման հմտություններ,
- Լինել ֆիզիկապես ամրակազմ,
- Աշխատել թիմային,
- Ունենալ աշխատանքային փորձ։
Հավելյալ նշումներ
Աշխատակիցների համար գործում է առողջության ապահովագրություն։
Հետաքրքրված անձինք կարող են ինքնակենսագրականը ներկայացնել Րաֆֆու 111 հասցե կամ ուղարկել նշված էլեկտրոնային հասցեին։