
Պարտքերի վերահսկման մասնագետ
Premier Foods LLC
Ոլորտ`
Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ`
05.04.2023
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ`
Սկսնակ
Նկարագրություն
“Պրեմիեր Ֆուդս” ընկերությունը աշխատանքի է հրավիրում մոտիվացված, սովորելու և զարգանալու մեծ ցանկություն ունեցող պարտքերի վերահսկման մասնագետի իր թիմին միանալու համար:
Պարտականություններ
- Վարել ապառիկ վաճառքների հաշվառում և կազմել հաշվետվություններ,
- Ապահովել հաշվապահական հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմումը, ստացումը, պահպանումը,
- Բանկային փոխանցմամբ ստացված վճարների մուտքագրում համակարգ,
- Հաճախորդների հետ պարբերաբար իրականացնել պարտքի ստուգում և լինել հետևողական բոլոր ժամկետանց պարտքերի նկատմամբ,
- Հետևողական լինել հաճախորդներին տրված առևտրային պայմանների պատշաճ իրականացմանը,
- Կազմել հաշվետվություններ հաճախորդներին տրվող զեղչերի վերաբերյալ:
Պահանջներ
- Բարձրագույն մասնագիտական կրթություն,
- Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական կամ հաշվապահական ոլորտում,
- 1C ծրագրի իմացություն,
- MS Office փաթեթի իմացություն, հատկապես՝ MS Excel ծրագրի,
- Բանակցություններ վարելու, գրավոր և բանավոր հաղորդակցվելու գերազանց հմտություններ,
- Կազմակերպչական, համակարգման, պլանավորման և ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ,
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն լեզվի լավ իմացություն:
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին: