Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Պահեստապետի օգնական

Երևան մոլ

Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ` 23.10.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Երևան մոլը փնտրում է պահեեստապետի օգնական:

Պարտականություններ

  • Կազմակերպել պահեստի աշխատանքները և ապահովել գույքի անվնաս պահպանումը,
  • Ընդունել և ստորաբաժանումներին առաքել տարաբնույթ ապրանքներ,
  • Վարել պահեստի մուտքի/ելքի գրանցամատյաններ և ներկայացնել համապատասխան հաշվետվություններ,
  • Առաքումների հետ կապված խնդիրներով համագործակցել մատակարարների, առաքիչների հետ,
  • Կազմակերպել պահեստի ապրանքների տեղափոխությունները, բեռնաթափման ու բեռնաբարձման աշխատանքները,
  • Մշտապես հետևել պահեստի մաքրությանը և ապրանքների պահպանման պայմաններին,
  • Աջակցել գույքագրման աշխատանքներին (պիտակավորել, կատարել այլ անհրաժեշտ աշխատանքներ),
  • Համակարգել և տրամադրել տվյալներ ստորաբաժանումներին առկա և ոչ առկա ապրանքների վերաբերյալ, համագործակցել այլ ստորաբաժանումների աշխատակիցների հետ,
  • Գրենական պիտուքների, անձեռոցիկների, … սպառման դեպքում հայտ ներկայացնել գնումների բաժին
  • Արտակարգ իրավիճակների մասին անհապաղ տեղեկացնել անմիջական ղեկավարին:

Պահանջներ

  • Պատասխանատվության զգացում,
  • Արագ աշխատելու ունակություն,
  • Աշխատանքային փորձը ցանկալի է,
  • Աշխատանքային փորձը ցանկալի է,
  • Սթրեսակայունություն,
  • Պատրաստակամություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր - 6 օրյա աշխատանքային շաբաթ, հերթափոխային գրաֆիկ օրը 8 ժամ։