Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն, Լոգիստիկա, Տրանսպորտ
Վերջնաժամկետ` 25.12.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Երևանի Ոսկերչական Ֆաբրիկան փնտրում է Պահեստապետի, ով պատասխանատվություն է կրում պահեստի աշխատանքային գործընթացների բնականոն ընթացքի, աշխատակիցների պարտականությունների և տրված առաջադրանքների կոորդինացման համար։

Պարտականություններ

  • Ընդունել և բաշխել ընկերություն ուղարկված ծանրոցները
  • Պատրաստել պատվիրված ծանրոցները և ժամանակին կազմակերպել վերջինների լոգիստիկան
  • Անընդհատ կապի մեջ լինել պահեստի աշխատանքներին անմիջական առնչություն ունեցող բաժինների աշխատակիցների հետ
  • Հետևողական լինել պահեստի աշխատակիցների ամենօրյա աշխատանքին
  • Պարբերաբար իրականացնել գույքագրում
  • Պատրաստել հաշվետվություններ և տրամադրել ընկերության ղեկավար անձնակազմին

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Ռուսերենի լավ իմացություն, ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր (պարտադիր է)
  • MS Office փաթեթի իմացություն
  • 1С-ի իմացությունը նախընտրելի է
  • Պատասխանատվության բարձր զգացում, ազնվություն, պարտաճանաչ մոտեցում աշխատանքին
  • Արագ կողմնորոշվելու և ինքնուրույն աշխատելու ունակություն
  • Արտադրական պրոցեսների վերաբերյալ գիտելիքներ
  • Պահեստապետի, գանձապահի հաստիքում աշխատանքային փորձը ողջունելի է

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ՝ Երկուշաբթի-ուրբաթ 09։00-18։00

Աշխատավայր՝ Շենգավիթ, Սմբատ Զորավար փ, 11/3 (Երևան տոնավաճառի տարածքում)

Աշխատանքին դիմելու համար ինքնակենսագրական ուղարկել նշված էլեկտրոնային հասցեին՝ Թեմա դաշտում նշելով «Պահեստապետ»։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում