
Ներքին վերահսկողության մասնագետ
Էֆֆեկտ Գրուպ ՓԲԸ
Ոլորտ`
Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ, Անվտանգություն
Վերջնաժամկետ`
12.10.2023
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ`
Սկսնակ, Միջին
Նկարագրություն
Տեղական շուկայում ՇԵՆ ապրանքանիշով հայտնի Էֆֆեկտ Գրուպ Փակ Բաժնետիրական Ընկերությունը աշխատանքի է հրավիրում Ներքին վերահսկողության մասնագետի, ով պատասխանատու է լինելու Ընկերության ներքին վերահսկողության բոլոր գործընթացների կատարման և համակարգման համար՝ համաձայն ընթացակարգերի և օրենքի:
Պարտականություններ
- Ուսումնասիրել և վերլուծել ընկերության բոլոր ստորաբաժանումներին առնչվող գործընթացները
- Հսկողություն սահմանել արտադրության և տարածքից արտահանվող արտադրանքի գործընթացին
- Շրջայցեր կատարել ընկերության վարչական տարածքում
- Իրականացնել ստուգումներ՝ համաձայն ընկերության կողմից որդեգրված ընթացակարգերի և օրենքի
- Պարբերաբար կատարել գույքագրում
- Իրականացնել բաժնի ղեկավարի կողմից հանձնարարաված աշխատանքին առնչվող այլ առաջադրանքներ
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն ֆինանսների, հաշվապահության կամ հարակից ոլորտներում
- Զինվորական ծառայություն անցած
- Կարգապահության և պատասխանատվության բարձր զգացում
- Հերթափոխով աշխատելու փորձ
- Բանակցային և թիմում աշխատելու հմտություն
- Համակարգչային գիտելիքներ, մասնավորապես MS փաթեթի և ՀԾ իմացություն
Հավելյալ նշումներ
Վերոնշյալ պահանջներին համապատասխանելու դեպքում կարող եք դիմել աշխատանքին՝ ուղարկելով Ձեր CV-ն նշված էլեկտրոնային հասցեին՝ Թեմա դաշտում պարտադիր նշելով «Ներքին վերահսկողության մասնագետ» կամ դիմում-հայտ լրացնել ընկերության գրասենյակում, հասցեն՝ Շիրակի 2/5: