Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ներմուծման մենեջերի ՕԳՆԱԿԱՆ

Գեպոտանիք ՍՊԸ

Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Գնումներ, Ներմուծում, Արտահանում
Վերջնաժամկետ` 05.04.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատավարձ`
Ամսական սկսած 170,000 ֏
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա, Հերթափոխով
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Մեր մեծ թիմը փնտրում է բանիմաց, աշխատասեր և ընկերասեր գործընկեր:
Աշխատանքային փորձ տվյալ ոլորտում, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը պարտադիր է: Այլ մասնագիտական հմտություններ և լեզուների իմացություն կդիտարկվի որպես առավելություն: Ցանկալի է նաև պարսկերենի և/կամ թուրքերենի իմացություն: Աշխատակիցը պետք է տիրապետի համակարգչից օգտվելու բազային գիտելիքներին, ներմուծման փաթեթներին, լինի հաղորդակցվող և պարտաճանաչ:

Պարտականություններ

  • Ապրանքի պատվեր
  • Նախնական ինքնարժեքի հաշվարկ (DTD)
  • Գործընկերների հետ կապի պաշտպանություն
  • Նոր գործընկերների որոնում
  • Տնօրենի և օգնականի կարգադրությունները կատարել
  • Պայմանագրեր կազմել, տեքստեր հավաքել, թղթաբանություն վարել

Բացի հիմնական աշխատանքից պարտականությունների մեջ մտնում են նաև աշխատանքից բխող այլ գործառույթներ:
Հիմնական ուղղվածությունը Ռուսաստան, Չինաստան, Կորեա, Պարսկաստան և Ղազախստան: Ինչպես նաև ՀՀ ներքին առևտուր:

Պահանջներ

  • կրթություն - Միջին մասնագիտական կամ բարձրագույն
  • աշխատանքային փորձ - պարտադիր է
  • պարտադիր հմտություններ - լեզուների իմացություն, վարժ հաղորդակցություն և փաստաթղթերի կառավարում և այլն
  • ցանկալի հմտություններ - թիմային աշխատանք, արագ կողմնորոշվելու ունակություն և այլն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր - Երկուշաբթիից - ուրբաթ , 10:00 - 18:00, շաբաթ օրերը հերթափոխ մյուս աշխատակիցների հետ:
Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրականը ստորև նշված էլ. հասցեին։

Սիրով սպասում ենք
Գեպոտանիք ՍՊԸ ԹԻՄ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում