ՄՌԿ Ղեկավար
«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊԸ
Ոլորտ`
Մարդկային ռեսուրսներ
Վերջնաժամկետ`
17.08.2022
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ`
Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է
Նկարագրություն
«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող ՄՌԿ Ղեկավարի
Պարտականություններ
- Մշակել Ընկերության Մարդկային Ռեսուրսների կառավարման քաղաքականությունը և ռազմավարությունը,
- Մշակել և ներդնել Ընկերությունում Մարդկային Ռեսուրսների և սոցիալական գործընթացների կառավարման արդյունավետ համակարգ,
- Ներդնել Ընկերությունում աշխատակիցների համալրման արդիական համակարգ, որը կծառայի սահուն գործընթացների միջոցով Ընկերությանը անհրաժեշտ հաստիքների համալրմանը։
- Ստեղծել և ապահովել անհրաժեշտ պայմաններ աշխատողների զարգացման համար, կազմակերպել աշխատողների համար անհրաժեշտ և համապատասխան ուսուցում,
- Մշակել և ներդնել աշխատողների գնահատման, մոտիվացման և խրախուսման զարգացման համակարգեր,
- Սերտորեն մասնակցել Ընկերության Գործատուի բրենդի ձևավորմանը և կատարելագործմանը,
- Ձևավորել և ներդնել կայուն պարբերականությամբ թարմացվող ՄՌ հաշվետվությունների համակարգ,
- Ունենալ պարբերական հանդիպումներ Ընկերության աշխատողների հետ տարբեր հարցերով, աշխատանքում առաջացած խնդիրները բացահայտելու համար:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է մարդկային ռեսուրսների կառավարման, բիզնեսի կառավարման կամ տնտեսագիտական ոլորտում),
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
- ՀՀ աշխատանքային օրենսգրքի իմացություն,
- MS Office փաթեթի (Word, Excel, Outlook) գերազանց իմացություն,
- 1C (8.3 տարբերակ), FlexAp ծրագրերի իմացություն,
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Հաղորդակցման հմտություններ,
- Թիմային աշխատանքի ունակություններ,
- Արագ որոշումներ կայացնելու, խնդրահարույց իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:
Հավելյալ նշումներ
- Գերազանց թիմ
- Մասնագիտական զարգացում
- Ընկերության արտադրանքի և ներկրվող ապրանքների հատուկ զեղչի տրամադրում
- Ճաշարանի առկայություն
- Ծառայողական ավտոբուս Գարեգին Նժդեհի հրապարակից (3-րդ մաս-Հայրենիք-Սասունցի Դավիթ կայարան-"Ծիածան" երթուղիով)
Հ.Գ. Մենք գտնվում ենք Էրեբունի համայնքում՝ Արին Բերդի 24/5 հասցեում: Քարտեզային կողմնորշման համար հասցեն է՝ Արին Բերդի 19ա
Եթե հետաքրքրված եք այս աշխատանքով՝ խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը Ընկերության էլեկտրոնային հասցեինը: