Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

ՄՌԿ բաժնի մասնագետ (անձնակազմի ուսուցման գծով)

Domus

Ոլորտ` Մարդկային ռեսուրսներ
Վերջնաժամկետ` 24.02.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Դեկորա-Գրուպ ՍՊԸ ներկայացնում է Decora, Domus, Duson, Bardi խանութների ցանցը։

Աշխատանքային գրաֆիկը՝ 6 օրյա։

Աշխատանքային ժամերը՝ Երկուշաբթի - Շաբաթ 9։30-19։00

Պարտականություններ

  • Ուսուցման կարիքների բացահայտում,
  • Իրականացնել կազմակերպության կորպորատիվ մշակույթի ձևավորման ու զարգացման աշխատանքներ,
  • Ակտիվորեն մասնակցել կազմակերպվող աշխատաշուկաներին, լավագույնս ներկայացնել ընկերությունը և առկա հաստիքները դիմորդներին,
  • Ապրանքագիտության դասավանդում (ըստ ուղղությունների),
  • Փափուկ հմտությունների թրեյնինգների վարում,
  • Աշխատակիցների կարիերայի զարգացման ուղղությունների ուսումնասիրություն, վերլուծություն և աշխատանք նրանց հետ,
  • Տարբեր ստորաբաժանումներից աշխատակիցների արդյունավետության վերաբերյալ ինֆորմացիայի հավաքագրում ,
  • Շրջայցեր խանութներ աշխատակիցների արդյունավետությունն գնահատելու նպատակով,
  • Աշխատակիցների պրոֆեսիոգրամայի և փսիխոգրամայի ուսումնասիրություն և վերլուծություն,
  • Հաշվետվությունների ներկայացում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • ՀՀ աշխատանքային օրենսդրության իմացություն,
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման էթիկետի գերազանց իմացություն,
  • Համակարգչային գիտելիքներ MS Office փաթեթի գերազանց իմացություն /Word Excel/, (1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն),
  • Բարձր հուզական ինտելեկտ /EQ/,
  • Վերջնաժամկետներին հետևելու ունակություն,
  • Պատասխանատվության զգացում և որոշումներ կայացնելու ունակություն, թիմում աշխատելու ունակություն և ցանկություն:

Նշված պայմաններին համապատասղան բոլոր թեկնածուները կարող են ներբեռնել ռեզյումեն/CV-ն հետևյալ հղումով։