Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Թիմը համալրելու, ուսուցանելու, վերահսկելու նպատակով հրավիրում ենք աշխատանքի մարդկային ռեսուրսների կառավարման աշխատակցի։

Պարտականություններ

  • Իրականացնել անձնակազմի համալրման ամբողջական գործընթացը
  • Կազմակերպել կադրային փաստաթղթաշրջանառության գործընթացը
  • Պահպանել և համալրել թեկնածուների և աշխատակիցների տվյալների բազան
  • Մշակել և թարմացնել ընկերության ներքին կանոնադրությունը՝ այն առավելագույնս համապատասխանեցնելով ընկերության ռազմավարությանն ու բիզնես նպատակներին
  • Աշխատանքային պարտականությունների բաշխում
  • Աշխատանքային ծանրաբեռնվածության ապահովում
  • Պարբերաբար մշակել և իրականացնել թրեյնինգներ, հանդիպումներ, շրջայցեր
  • Զարգացնել աշխատակիցների մասնագիտական գիտելիքների ստուգման համար անհրաժեշտ գնահատման համակարգ
  • Կազմակերպել աշխատակիցների մոտիվացիայի և արտադրողականության բարձրացմանն ուղղված միջոցառումներ
  • Վարել ՄՌԿ բաժնին առնչվող բազաներ և վիճակագրություններ, պատրաստել և ներկայացնել հաշվետվություններ
  • Անմիջական ղեկավարների կողմից տրվող այլ հանձնարարությունների իրականացում:
  • ԲՈՒՀ-երի հետ բանակցություններ

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է մարդկային ռեսուրսների կառավարման կամ բիզնեսի կառավարման ոլորտներում)
  • Նվազագույնը 1-2 տարի աշխատանքային փորձ
  • ՀՀ Աշխատանքային օրենսգրքի իմացություն
  • 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձի առկայություն
  • Հայերենի,անգլերենի,ռուսերենի գերազանց իմացություն
  • Համակարգչային գրագիտություն
  • Բարձր հուզական ինտելեկտ
  • Կազմակերպչական և վերլուծական հմտություններ
  • Հաղորդակցության և բանակցությունների վարման ճկուն հմտություններ
  • Նորարարական, նախաձեռնողական և դրական մտածողություն
  • Լարված իրավիճակներում աշխատելու կարողություն

Հավելյալ նշումներ

Երկուշաբթի-ուրբաթ 9,30-18,30

Շաբաթ՝ 10,00-18,00

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում