Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Մեհրաբյան և որդիներր» ընկերությունը փնտրում է փորձառու մեխանիկի:

Պարտականություններ

  • ապահովել բոլոր տեսակի արտադրական և տեխնիկական սարքավորումների անխափան և հուսալի աշխատանքը, դրանց ճիշտ շահագործումը, ժամանակին որակյալ վերանորոգումն ու տեխնիկական սպասարկումը, դրա արդիականացման աշխատանքների իրականացումը և սարքավորումների վերանորոգման ծախսերի արդյունավետության բարձրացումը,
  • իրականացնել մեխանիկական սարքավորումների տեխնիկական վիճակի և վերանորոգման հսկողություն,
  • մասնակցել նոր սարքավորումների տեղադրմանը, ցածր արդյունավետություն ունեցող սարքավորումների արդիականացմանը,
  • ուսումնասիրել սարքավորումների, առանձին դետալների աշխատանքային պայմանները՝ դրանց վաղաժամ մաշվածության պատճառները պարզելու համար,
  • իրականացնել վերլուծություն սարքավորումների տեխնիկական վիճակի հետ կապված և կազմել վերանորոգման աշխատանքների պլան,
  • մասնակցել սարքավորումների տեխնիկական ստուգմանը, սարքավորումների օպտիմալ աշխատանքային ռեժիմների հաստատմանը, որոնք նպաստում են դրա արդյունավետ օգտագործմանը, տեխնիկական շահագործման հրահանգների մշակմանը և վերանորոգման աշխատանքների անվտանգ իրականացմանը,
  • կազմել սարքավորումների ընթացիկ վերանորոգման պլան,
  • կազմակերպել սարքավորումների վերանորոգման աշխատանքների կատարման հաշվառում՝ վերահսկելով որակը,
  • արտադրամասի ղեկավարին և գլխավոր մեխանիկին ներկայացնել սարքավորումների վերանորոգման և սպասարկման աշխատանքների պլան, ժամանակացույց, հաշվետվություններ և այլ փաստաթղթեր,
  • կատարել շաբաթական շրջայցեր,
  • կազմել և ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ՝ ամսվա բյուջե, վերանորոգման համար նյութերի, բաղադրիչների և պահեստամասերի հայտեր, սարքավորումների վերանորոգման համար անհրաժեշտ փաստաթղթեր,
  • Կազմել սարքավորումների ստուգման հերթականություն,
  • պահպանեք բոլոր արտադրական սարքավորումների հաշվառումը,
  • Մասնակցել սարքավորումների վերանորոգման համար նյութերի մշակմանը, վերանորոգման և շահագործման կարիքների համար նյութերի սպառմանը, դրա օգտագործման ցուցանիշների վերլուծությանը, վերանորոգման համար նախահաշիվների կազմմանը, սարքավորումների շահագործման ընթացքում անհրաժեշտ նյութերի և պահեստամասերի ձեռքբերման հայտերի ձևակերպմանը,
  • Վերանորոգման աշխատանքների ընթացքում ապահովել աշխատանքի իրականացման կանոնների և նորմերի, արտադրական անվտանգության պահանջների համապատասխանությունը,
  • Կատարել անմիջական ղեկավարի անհատական ծառայողական հանձնարարությունները:

Պահանջներ

  • բարձրագույն կրթություն,
  • մեխանիկի աշխատանքային փորձ արտադրության մեջ 3 տարուց ավե,
  • խնդիրները վեր հանելու և լուծելու ունակություն,
  • աշխատանքի պաշտպանության և անվտանգության, արդյունաբերական սանիտարական և հրդեհային անվտանգություն կանոնների և նորմերի իմացություն,
  • անձնակազմին հրահանգավորելու և վերապատրաստելու անվտանգ աշխատանքային մեթոդների ունակություն, ինչպես նաև վերահսկելու նրանց կողմից աշխատանքի անվտանգության կանոնների և հրահանգների պահանջների կատարումը:
  • թույլ չտալ ինքնուրույն աշխատել այն անձանց, ովքեր չեն անցել հրահանգավորում, ուսուցում և գիտելիքների ստուգում։
  • փաստաթղթերի հետ աշխատելու ունակություն՝ ներառյալ ռուսերեն և անգլերեն լեզուներով:
  • համակարգչից օգտվելու վկարողություն,
  • պատասխանատվություն, արագ սովորելու ունակություն, ուշադրություն։

Հավելյալ նշումներ