Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մերչենդայզեր

ԱԼՖԱ-ՖԱՐՄ ՓԲԸ

Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR
Վերջնաժամկետ` 22.12.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին, Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

<<Ալֆա-Ֆարմ>> Ընկերությունը փնտրում է վաճառքի ու մարքեթինգային արտահայտված ունակություններով ու գիտելիքներով մերչենդայզերի, ով պատասխանատու է լինելու դեղատներում Ընկերության ապրանքների լավագույն ներկայացման համար՝ վաճառքի ծավալի խթանման նպատակով:

Պարտականություններ

•Իրականացնել մանրածախ վաճառակետի մերչենդայզինգ և մշտապես վերահսկողություն,

• Հետևել դեղատներում ապրանքների տեսանելիությանը, ներկայացմանը, դասավորությանը՝ պոտենցիալ հաճախորդներ ներգրավելու նպատակով,

• Մշակել ընկերության ապրանքների վաճառքի խթանմանն ուղղված ռազմավարական գործողություններ,

• Մշտապես համագործակցել Ընկերության գնորդների, մատակարարների և ներկրողների հետ՝ փոխշահավետ պայմաններ ձեռք բերելու նպատակով,

• Վերլուծել իրականացված վաճառքներից ստացված տվյալները, շեղումների առկայության դեպքում առաջարկել բարելավման ուղիներ,

• Ուսումնասիրել նոր ապրանքների նկատմամբ պահանջարկը, բացահայտել նոր շուկաները, ինչպես նաև մշտապես կատարել սպառողների բավարարվածության ուսումնասիրություն,

• Իրականացնել վաճառակետերում ապրանքների մնացորդի նկատմամբ վերահսկողություն և մշտապես ապահովել ողջ տեսականու ժամանակին համալրումը,

• Համագործակցելով կոմերցիոն և վաճառքի բաժինների հետ՝ մշակել վաճառքների խթանմանն ուղղված մարքեթինգային պրոմո ակցիաներ,

• Մշտապես վերահսկել ակցիաների ընթացքը և հետևել դրանց վերջնաժամկետների պահպանմանը,

• Գնահատել իրականացված պրոմո ակցիաների արդյունավետությունը, վերլուծել ստացված վաճառքները,

• Ժամանակին տեղաբաշխել ակցիաների համար նախատեսված պրոմո նյութերը և վերահսկել դրանց ճիշտ և պատշաճ տեղադրումը դեղատներում և ակցիայի ավարտից հետո ժամանակին հեռացումը բոլոր հարթակներից

• Համագործակցել դեղատների աշխատակիցների հետ՝ ներկայացված տեսականու ժամկետները ու ապրանքային պատշաճ տեսքը ապահովելու ուղղությամբ,

• Համագործակցել դեղատների աշխատակիցների հետ՝ ապրանքների վրա գնապիտակների առկայությունն ու ճշտությունը մշտապես ապահովելու ուղղությամբ:

• Հետևել դեղատների արտաքին և ներքին տեսքին Երևանում և մարզերում, կազմել թերություների ցանկ և հետևել համաատասխան թերությունների շտկմանը և վերացմանը

• Պարբերաբար կատարել լուսանկարների հաշվետվություններ դեղատների ներկա իրավիճակի մասով

• Կատարել դեղատների գույքագրման աշխատանքներ

• Համագործակցել գործընկերների հետ ցուցադրությունների մասով

• Հետևել բոլոր գովազդային/ինֆորմացիոն կրիչների սարքին լինելուն, պատշաճ արտաքին տեսքին և ինֆորմացիայի արդիությանը

• Պարբերաբար կատարել դեղատներ շրջայցեր՝ նախապես համաձայնեցված գրաֆիկով

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Մերչնդայզինգի մասին ընդհանուր տեղեկացվածություն
  • Որպես մերչնդայզեր աշխատանքային փորձ (դեղատնային ցանցում որպես մերչնդայզեր աշխատելը կդիտվի որպես առավելություն)
  • Վարորդական իրավունքի և սեփական մեքենայի առկայություն,
  • Հաղորդակցության գերազանց հմտություններ,
  • Ազդեցիկ ներկայացման հմտություններ,
  • Վերլուծական մտածողություն,
  • Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի իմացություն ցանկալի է
  • Microsoft Office ծրագրերի իմացություն:
  • Excel ծրագրի պատշաճ իմացություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում