Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մարքեթինգի Մենեջեր

Motion Time

Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR
Վերջնաժամկետ` 10.06.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

«Մոշն Թայմ» գովազդային ընկերությունը փնտրում է փորձառու մարքեթինգի մենեջերի, ով պատասխանատու կլինի կազմակերպության մարքեթինգային գործունեության կազմակերպման, զարգացման համար՝ պոտենցիալ հաճախորդներին ներգրավելու և նրանց լոյալությունն ապահովելու նպատակով:

Աշխատանքային պարտականություններ՝

  • Իրականացնել մարքեթինգային հետազոտություններ և կազմակերպել վաճառքի խթանմանն ուղղված միջոցառումներ,
  • Մշակել և ներդնել Ընկերության ծառայությունների առաջխաղացման ուղիներ,
  • Ուսումնասիրել սպառողների նախասիրությունները, դրանց հիման վրա կատարել հետազոտություն, ինչպես նաև հավաքագրել և տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն,
  • Մասնակցել վաճառքների պլանավորման աշխատանքներին՝ վաճառքի բաժնի հետ համատեղ, ըստ հաճախորդների սեգմենտների, հիմնական ծառայությունների,
  • Վարել բանակցություններ գովազդային ընկերությունների հետ, կազմակերպել գովազդային արշավներ,
  • Հետևել ընկերության կայքի, սոցիալական ցանցերում ընկերության էջերի վարմանը, թարմացմանը, նպաստել դրանց առաջխաղացմանը,
  • Մշակել և համակարգել է պրոմո-խորհրդատվությանն ուղղված գործառույթները:

Պահանջվող որակավորում և հմտություններ`

  • Բարձրագույն կրթություն մարքեթինգի ոլորտում ցանկալի է,
  • Համապատասխան ոլորտում աշխատանքային փորձ,
  • Սոցիալական կայք - էջերի վարման փորձառությունը, կայքի օպտիմիզացիան և առաջխաղացումը ցանկալի է,
  • SEO գործիքների բազային իմացությունը, ինչպիսին են՝ Google Analytics, Google Adwords, Webmaster, HTML, CSS, ցանկալի է,
  • Facebook, Twitter, Instagram, Tumblr, Youtube, Pinterest, Linkedin, Google + լավ իմացությունը ցանկալի է,
  • Հաղորդակցության գերազանց հմտություններ,
  • Թիմում աշխատելու հմտություններ,
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը ցանկալի է,
  • Microsoft Office ծրագրերի լավ իմացություն:
  • Գործընկերների հետ կապի մասնագետ

«Մոշն Թայմ» գովազդային ընկերությունն իր աշխատակիցներին առաջարկում է՝

  • կայուն աշխատանք,
  • մրցունակ աշխատավարձ հիմնված մասնագիտական գիտելիքների, փորձի և աշխատանքի կատարողականի արդյունքների վրա,
  • մասնագիտական աճի (որակավորման բարձրացման դասընթացներ) և կարիերայի անընդհատ զարգացման հնարավորություններ:

Աշխատավարձը պայմանագրային՝ կախված հմտություններից և փորձից:

Համապատասխան թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականներն ուղարկել նշված էլ. հասցեին։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում