Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մարքեթինգի և միջոցառումների կազմակերպման մենեջեր

ՍՈՐՏՍՏՈՐ ՍՊԸ

Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR
Վերջնաժամկետ` 14.10.2022
Քաղաք` Աշտարակ
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

ArLeAM ընկերությունը Հայաստանում իր տեսակի մեջ եզակի գյուղատնտեսական հոլդինգ է, որը բացառապես պրոֆեսիոնալ մոտեցում է ցուցաբերում անգամ մանրուքներում։ Մենք սկսել ենք մեր ուղին ժամանակակից եվրոպական տեխնոլոգիաներով ինտենսիվ մրգային այգիներ ստեղծելուց։ Զուգահեռաբար ներդրվել է տեսակավորման «խելացի» արտադրական հոսքագիծ մրգերի և բանջարեղենի համար։
«ArLeAM»-ի ինտենսիվ այգիներում աճեցվում են խնձորի և ծիրանի՝ համաշխարհային ճանաչում ունեցող լավագույն տեսակներ։ «ArLeAM»-ը ներկայացնում է նաև բնական հյութեր, մեղրի տարբեր տեսակներ, ձեռագործ շոկոլադ:

«ArLeAM»-ի «Դուռ» ապրանքանիշի ներքո մեկտեղված են բարձրակարգ գինիների, հայկական բրենդի, օ դե վի-ների և այլ ալկոհոլային խմիչքների լայն տեսականի:

Ընկերությունն աշխատանքի է հրավիրում Մարքեթինգի և միջոցառումների կազմակերպման մենեջերի։

Պարտականություններ

  • Մարքեթինգային ռազմավարության նախագծում և պլանավորում
  • Վեբ տիրույթում պրոդուկտի առաջխաղացմանը միտված միջոցառումների իրականացում
  • Շուկայի ուսումնասիրություն և հաշվետվությունների կազմում
  • Վաճառքի խթանման և գովազդի արդյունավետության պլանավորում
  • Մարքեթինգային մետրիկաների պլանավորում, հաշվարկում և վերլուծում
  • Արտաքին գովազդների պլանավորում, դիզայնի վերահսկողություն, տպագրության պլանավորում, բյուջեի բաշխում
  • Օնլայն գովազդային արշավների կազմակերպում
  • Օգտատերերի վարքագծի ուսումնասիրություն
  • PR քաղաքականության մշակում
  • Աջակցություն արտագնա կամ ներգնա մարքեթինգի միջոցառումների կազմակերպմանը
  • Լինել նախաձեռնող՝ ազդելով թիրախային լսարանի վրա համապատասխան ալիքների միջոցով (սոցիալական ցանցեր, էլեկտրոնային փոստ և այլն)
  • Միջոցառումների կազմակերպում
  • Հաշվետվությունների կազմում, վերլուծություն

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն բիզնեսի կառավարման, մարքեթինգի, վաճառքի կամ հարակից ոլորտներում
  • Ժամանակակից մարքեթինգային մոտեցումների լավ իմացություն
  • Հաղորդակցության գերազանց հմտություններ (գրավոր և բանավոր)
  • Վերլուծական մտածողություն
  • Ստեղծարար մտածողություն
  • Թիմային աշխատանքի հմտություն
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն
  • Վաճառքների խթանման փորձ, SEO գործիքների իմացությունը ցանկալի է
  • AdWords, Yandex Direct հարթակների հետ աշխատանքային փորձը ցանկալի է
  • Photoshop իմացությունը կդիտվի որպես առավելություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ 09։00-18։00

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում