Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մարքեթինգի բաժնի ղեկավար

Exterior Group LLC

Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR
Վերջնաժամկետ` 17.11.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Էքստերիեր Գրուպ» ՍՊԸ-ն շինանյութի և շինարարական հարդարման պարագաների մասնագիտացված խանութ-սրահների ցանց է, որը հանդիսանում է ոլորտի առաջատարներից մեկը: Ընկերությունը բարձրորակ և շահավետ ապրանքանիշերի շնորհիվ ձեռք է բերել մեծ ճանաչում և վստահելի գործընկերոջ համբավ:

Էքստերիերը ընդլայնում է իր թիմը և աշխատանքի է հրավիրում ամբիցիոզ և վաճառքի հմտություններով ապրանքախմբի ղեկավարի, ով կկատարի արտաքին և ներքին շուկաների ուսումնասիրություն, կվարի գնային ճկուն քաղաքականություն և կգլխավորի բրենդի առաջխաղացման գործընթացը:

Պարտականություններ

  • Իրականացնել շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն՝ պարզելու առկա ապրանքատեսականին և գնառաջարկները, պատրաստել շուկայական պայմանների և շուկայում ընկերության դիրքի վերաբերյալ հաշվետվություններ,
  • Մասնակցել ապրանքների գների ձևավորմանը՝ ելնելով ընկերության գնային քաղաքականությունից ու առկա վերլուծության արդյունքներից
  • Իր կատեգորիայի շրջանակներում կատարել վաճառքների վերլուծություններ, գտնել ուժեղ ւ թույլ կողմերը
  • Կատարել կանխատեսումներ և համեմատություններ առանձին ապրանքախմբերի վերաբերյալ վերջիններիս կայուն աճն ապահովելու համար,
  • Վերահսկել և հետևել ապրանքների և ապրանքախմբերի առկայությանը, դասավորվածությանը, ժամկետներին և խանութների մատակարարմանը:
  • Համակարգել և վերահսկել Բրենդի և ներմուծման մենեջերների աշխատանքները:
  • Հետևել լոգիստիկ աշխատանքների սահուն կազմակերպմանը
  • Հետևել խանութներում ապրանքատեսականու ճիշտ գոտիավորմանը և ապրանքատեսականու ցուցադրության կազմակերպմանը
  • Շուկայում վաճառքների ծավալները ավելացնել
  • Խթանել գնորդների պահանջների իրականացմանը
  • Զարգացնել ապրանքախմբերի վաճառքները
  • Նորորարական գաղափարներ առաջարկել ապրանքների գնման պրոցեսները իրականացնելու համար

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, բիզնեսի կառավարման, մարքեթինգի կամ այլ հարակից ոլորտներում
  • Աշխատանքային փորձ վաճառքների կառավարման ոլորտում,
  • Մարդկանց հետ շփվելու, բանակցություններ վարելու միջանձնային հմտություններ,
  • Հաղորդակցության գրավոր և բանավոր գերազանց հմտություններ,
  • Կազմակերպչական հմտություններ
  • MS office, 1C, գերազանց իմացություն,
  • Ժամանակի կառավարման հմտություններ
  • Թիմը ղեկավարելու ունակություն

Հավելյալ նշումներ

Մրցունակ աշխատավարձ

Բժշկական ապահովագրություն

Անվճար սնունդ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում