Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մարքեթինգային վերլուծաբան

«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊԸ

Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR
Վերջնաժամկետ` 03.09.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

«Մեհրաբյան և Որդիներ» Ընկերությունը փնտրում է փորձառու Մարքեթինգային Վերլուծաբանի, ով կմիանա մեր Մարքեթինգի թիմին և կիրականացի մարքեթինգային վերլուծություններ

Աշխատանքային պարտականություններ

  • Բաժնի վերլուծական աշխատանքների կազմակերպում և իրականացում
  • Շուկայի ուսումնասիրության և վերլուծությունների կազմակերպում և վերահսկում
  • Մրցակցային դաշտի մշտական ուսումնասիրություն
  • Կազմակերպության մարքեթինգային գործունեության արդյունքների և վաճառքների պլանավորում
  • Պլանների շեղումների կանխատեսում և արդյունքների ամփոփում/համեմատություն
  • Ըստ մարզերի ապրանքատեսակների ուսումնասիրություն և վերլուծություն
  • Կազմակերպության առկա վիճակագրական տվյալների հիման վրա վերլուծությունների և կանխատեսումների իրականացում
  • Ամսական և տարեկան գործունեության հաշվետվությունների մշակում
  • Հաճախորդների հետադարձ կապի վերլուծություն և կանխատեսումների իրականացում
  • Գովազդային արշավների, պրոմո ակցիաների, հարցումների, սոցիալական ցանցերում ապրանքների/նախագծերի վերլուծական աշխատանք, պլանավորում և արդյունքների գնահատում
  • Նոր պոտենցիալ շուկաների ուսումնասիրություն և վերհանում
  • Կազմակերպության ծառայությունների և ապրանքների ուսումնասիրություն՝ նոր պոտենցիալ շուկաներում մրցակից ապրանքների հետ համադրության նպատակով
  • Վաճառքի թիմի հետ վերլուծական տվյալների սինխրոնիզացում
  • Սերտ համագործակցություն մյուս բաժինների հետ կազմակերպության վերոնշյալ և այլ գործառույթների արդյունավետ իրագործման նպատակով
  • Ղեկավարի կողմից առաջադրված նմանատիպ այլ գործառույթների իրականացում

Պահանջվող որակավորումներ՝

  • Բարձրագույն կրթություն սոցիոլոգիայի, ֆինանսների կամ բիզնես ադմինիստրացիայի ոլորտում
  • Տվյալների բազաների և վերլուծական փորձ
  • Դետալների նկատմամբ ուշադրություն
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն
  • MS Word, Excel, PowerPoint–ի գերազանց իմացություն
  • Վերլուծական այլ ծրագրերի իմացությունը՝ առավելություն

Անհրաժեշտ հմտություններ

  • 2+ տարվա աշխատանքային փորձ՝ որպես վերլուծաբան
  • Կազմակերպչական ձիրք և հաղորդակցման գերազանց ունակություններ
  • Ինքնամոտիվացիա և եռանդ
  • Հաճախորդակենտրոն և ստեղծագործ մտածելակերպ
  • Թիմային և անհատական աշխատանքի ունակություն
  • Միաժամանակ մի քանի նախագծերի վրա աշխատելու ունակություն

Լրացուցիչ տեղեկություն

Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա, երկուշաբթիից-շաբաթ:

Շաբաթ օրը՝ կրճատ աշխատանքային օր:

Առավելություններ

  • Գերազանց թիմ:
  • Մասնագիտական զարգացում:
  • Ընկերության արտադրանքի և ներկրվող ապրանքների հատուկ զեղչի տրամադրում:
  • Ճաշարանի առկայություն:
  • Ծառայողական ավտոբուս Գարեգին Նժդեհի հրապարակից (3-րդ մաս-Հայրենիք-Սասունցի Դավիթ կայարան-"Ծիածան" երթուղիով):

Հ.Գ. Մենք գտնվում ենք Էրեբունի համայնքում՝ Արին Բերդի 24/5 հասցեում: Քարտեզային կողմնորշման համար հասցեն է՝ Արին Բերդի 19ա:

Եթե հետաքրքրված եք այս աշխատանքով՝ խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը Ընկերության էլեկտրոնային հասցեին:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում