
Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ
"Ապաչի Գրուպ" ՍՊԸ
Ոլորտ`
Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Վերջնաժամկետ`
12.04.2023
Քաղաք`
Աբովյան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատավարձ`
200,000 ֏
Աշխատանքային գրաֆիկ`
Հնգօրյա
Աշխատանքային փորձ`
Փորձառու
Նկարագրություն
Նկարագրություն
Ընկերությունը փնտրում է ակտիվ և պատասխանատվության բարձր զգացումով ՄՌԿ մասնագետի:
Պարտականություններ
- պատրաստել աշխատանքային և քաղաքացիաիրավական պայմանագրեր ՀՀ աշխատանքային օրենսդրության և կազմակերպության ներքին կանոնակարգերի համապատասխան,
- կատարել աշխատակիցների անձնական գործերի ձևակերպում,փաստաթղթավորում և պահպանում ՀՀ աշխատանքային օրենսդրության համապատասխան,
- կատարել աշխատավարձի, արձակուրդայինների և վերջնահաշվարկների հաշվարկ ,
- նախապատրաստել կադրերի կետ կապված հրամանների, նամակների, տեղեկանքների նախագծեր,
- տեղադրել աշխատանքային հայտարարություններ, մասնակցել ընտրված թեկնածուների հարցազրույցի և վարջնական ընտրության գործընթացին,
- կազմակերպել նոր ընդունված և տեղափոխված աշխատակիցների ադապտացիայի գործընթացը
- որոշել կազմակերպության կադրային պահանջարկը և դրա ապահովման հնարավոր աղբյուրները
- կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ համատեղ մասնակցել աշխատողների ընդունման, փոխադրման, առաջխաղացման, պաշտոնի իջեցման, կարգապահական տույժերի նշանակման, ինչպես նաև աշխատանքային պայմանագրերի լուծման հետ կապված հարցերով որոշումների ընդունմանը
- կազմակերպել անձնակազմի ուսուցումը, համակարգել աշխատողների որակավորման բարձրացման և աշխատանքային առաջխաղացման աշխատանքները
- պահպանել հետևողականություն օրենսգրքային փոփոխությունների նկատմամբ
Պահանջներ
- 4-5 տարվա աշխատանքային փորձ կադրային աշխատանքի բնագավառում
- Աշխատանքային օրենսգրքի գերազանց իմացություն
- Համակարգչային հմտություններ` MS Office, Excel, ՀԾ ծրագրերի իմացություն
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն /անգլերեն կամ այլ օտար լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն/
- Գործարար շփման էթիկա
- Թիմում աշխատելու ունակություն
- Պատասխանատվության բարձր զգացում
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր ու ժամերը` երկուշաբթիից որբաթ ութժամյա աշխատանքային գրաֆիկով
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել ռեզյումե նշված էլ. Հասցեին