Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մարդկային ռեսուրսների կառավարիչ

Վ․Ա․Ս․ Գրուպ ՍՊԸ

Ոլորտ` Մարդկային ռեսուրսներ
Վերջնաժամկետ` 28.09.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Վ.Ա.Ս. Գրուպ » ՍՊԸ-ին անհրաժեշտ է մարդկային ռեսուրսների կառավարման փորձառու, հմուտ մասնագետ:

Պարտականություններ

  • Իրականացնել ընկերության կադրային գործավարությունը՝ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսդրության նորմերի պահանջների,
  • պատրաստել ներքին իրավական ակտեր. հրամաններ, աշխատանքային պայմանագրեր, համաձայնագրեր, վարել աշխատակիցների անձնական գործերը և կադրային այլ փաստաթղթերը,
  • կառավարել աշխատակիցների տվյալների բազաները, տարեկան արձակուրդները, պաշտոնի փոփոխությունները
  • կազմել հաշվետվություններ կադրերի ընդունման, տեղափոխման, առաջխաղացման, ազատման վերաբերյալ,
  • մասնակցել աշխատակիցների հավաքագրման աշխատանքներին, մրցույթների կազմակերպմանը՝ հարցազրույցների, մասնագիտական թեստերի անցկացմանը, աշխատանքի նկարագրերի մշակմանը,
  • ՀԾ-ի աշխատավարձ բաժնի իմացություն,
  • կազմակերպչական, ադմինիստրատիվ և հաղորդակցման ունակություններ:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • ՀՀ աշխատանքային օրենսդրության, կադրային փաստաթղթերի վարման ստանդարտների իմացություն,
  • համապատասխան աշխատանքային փորձը պարտադիր է,
  • լեզուների իմացություն,

Հավելյալ նշումներ

Ցանկացողները կարող են ռեզյումեները ուղարկել էլեկտրոնային հասցեին։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում