Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մարդկային ռեսուրսների ղեկավար

Մայ Մարկետ ՍՊԸ

Ոլորտ` Մարդկային ռեսուրսներ
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Մայ Մարկետ ՍՊԸ փնտրում է մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետի ընկերությանը անհրաժեշտ մարդկային ռեսուրսներով ապահովելու, նրանց ադապտացիայի, զարգացման, մոտիվացման հետ կապված բոլոր գործառույթների համար:

Պարտականություններ

  • Մշակել և իրականացնել ՄՌ քաղաքականություն, որը կնպաստի առողջ կազմակերպական մշակույթի ձևավորմանը
  • Անձնակազմի հավաքագրման միջոցառումների կազմակերպում և անցկացում, ինչպես նաև զբաղվածության կենտրոնների և (կամ) այլ կազմակերպությունների և (կամ) մեթոդների ներգրավմամբ
  • Հարցազրույցների կազմակերպում և անցկացում,թեստավորում թափուր պաշտոնների թեկնածուների հետ
  • Պլանավորել և կազմակերպել անձնակազմի զարգացմանը և վերապատրաստմանն ուղղված միջոցառումներ, դրանց համար անհրաժեշտ նյութերը
  • Մշակել և ներդնել խրախուսման համակարգեր
  • Կազմակերպել կորպորատիվ միջոցառումներ
  • Պլանավորել և իրականացնել հոգեբանական բարենպաստ մթնոլորտ ստեղծելուն և պահպանելուն ուղղված միջոցառումներ և ծրագրեր, նպաստել աշխատանքային կարգապահության խախտումների կրճատմանը և արտադրողականության բարձրացմանը
  • Աշխատակիցների հետ քննարկել կարիերայի զարգացման հեռանկարները Ընկերությունում
  • Գնահատել աշխատակիցների կատարողականը
  • Իրականացնել ելքային հարցազրույցներ աշխատանքից դուրս եկող աշխատողների հետ
  • Աշխատակազմի համար իրականացվող ծախսերի դասակարգում
  • Անձնակազմի բյուջեի ռացիոնալ օգտագործման վերահսկողություն ​​​​​​

Պահանջներ

  • Մարդկային ռեսուրսների ղեկավարը պետք է իմանա
  • Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությունը
  • օրենսդրական, իրավական, նորմատիվ և այլ ակտերը, որոնք վերաբերում են իր և (կամ) ստորաբաժանման աշխատանքների խնդիրներին
  • անձնակազմի ընտրության, փորձարկման և ադապտացիայի տեխնոլոգիաները և մեթոդները
  • վարձատրության ձևերն ու մեթոդները, անձնակազմի մոտիվացիոն համակարգերը
  • ընկերությունում մոտիվացիոն համակարգի ներդրման տեխնոլոգիաներն ու սկզբունքները
  • անձնակազմի գնահատման և թեստավորման մեթոդները
  • ձեռնարկատիրության, շուկայական տնտեսության և բիզնեսի հիմունքներ
  • աշխատանքի հոգեբանության և սոցիոլոգիայի հիմունքները, ինչպես նաև գործարար հաղորդակցության և գործարար նամակագրության էթիկան

Մարդկային ռեսուրսների ղեկավարը պետք է կարողանա

  • կազմակերպել աշխատակիցների ընտրության, գնահատման,վերապատրաստման և հետագա զարգացման գործընթացը
  • վերահսկել, պահպանել և զարգացնել կորպորատիվ մշակույթը կազմակերպությունում
  • կանխատեսել անձնակազմի ծախսերը և վերահսկել դրանք բյուջեի շրջանակներում

Հավելյալ նշումներ

Ցանկության դեպքում դիմեք՝ ուղարկելով ռեզյումե ստորև նշված էլ․ հասցեին։

5-օրյա աշխատանքային գրաֆիկ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում