Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մաքսային ձևակերպումների մասնագետ

Գրանդ Քենդի ՍՊԸ

Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն, Գնումներ, Ներմուծում, Արտահանում
Վերջնաժամկետ` 06.10.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Գրանդ Քենդի ընկերությունն աշխատանքի է հրավիրում մաքսային ձևակերպումների մասնագետների:

Պարտականություններ

Հիմնական գործառույթներն են՝

  • Ընկերության կողմից ներմուծվող բեռների և արտահանվող արտադրանքի մաքսային ձևակերպումների կատարում, հավաստագրման աշխատանքների իրականացում, պետական համապատասխան մարմինների թույլտվությունների ձեռքբերում,
  • Ընկերության կողմից բեռների հայտարարագրում,
  • Ներմուծվող և արտահանվող բեռների հետ կապված հարկերի հաշվառումների, վճարումների կատարում,
  • Մաքսային պահեստներում բեռների բեռնաթափման և բարձման աշխատանքների կազմակերպում,
  • Արտահանվող բեռների ծագման, ֆիտո-հավաստագրերի ձեռքբերում,
  • ՀՀ մաքսային սահմանը հատելուց հետո տրանսպորտային կազմակերպությունների հետ աշխատանքների կազմակերպում:

Պահանջներ

  • բարձրագույն կրթություն,
  • աշխատանքային փորձ

Հավելյալ նշումներ

Ցանկության դեպքում դիմեք՝ ուղարկելով ռեզյումե ստորև նշված էլ․ հասցեին։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում