Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Ոլորտ` Այլ Ոլորտներ, Հոգեբանություն, Սոցիալական Խնամք
Վերջնաժամկետ` 15.06.2022
Քաղաք` Ստեփանակերտ
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

ՔՈ ԴԵՐԸ

Եթե դու նպատակասլաց, ստեղծագործ, ակտիվ, լավ հաղորդակցվող մասնագետ ես, ապա Արցախում ՔՈԱՖ-ի («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) Երեխայի և ընտանիքի կենտրոնի լոգոպեդի դերը հենց քեզ համար է։ Առավել մանրամասն․

Լոգոպեդական միջամտություններ (80%)

  • Դիտարկել և բացահայտել Արցախի շահառու համայնքների 3-18 տարեկան երեխաների խոսքի խանգարումները, հաղորդակցման դժվարությունները։
  • Իրականացնել յուրաքանչյուր երեխայի համալիր գնահատում։
  • Հետազոտման արդյունքների հիման վրա իրականացնել անհատական և խմբային լոգոպեդական ծառայություններ։
  • Երեխաների խոսքային խնդիրների շտկման նպատակով կիրառել համապատասխան շտկողական, ուսուցողական մեթոդներ և գործիքներ։

Կրթություն և իրազեկում (10%)

  • Կազմակերպել և իրականացնել դասընթացներ շահառու երեխաների ծնողնեի համար, լոգոպեդական աշխատանքների իրազեկման նպատակով։
  • Պարբերաբար մշակել տեղեկատվական նյութեր՝ պաստառներ, տեղեկատվական թերթիիկներ, ծնողների /օրինական ներկայացուցիչների/, համայնքների բնակիչների համար։
  • Խոսքային խանգարումների կանխարգելման նպատակով իրականացնել սեմինարներ՝ ծնողների, նախադպրոցական և դպրոցական հաստատությունների աշխատակիցների, ավագ դպրոցների աշակերտների համար։

Համագործակցություն (10%)

  • Համագործակցել Կենտրոնի բազմամասնագիտական թիմի, Հիմնադրամի տարբեր բաժինների հետ՝ առավելագույն արդյունքի հասնելու համար։
  • Սերտորեն համագործակցել համայնքների նախադպրոցական, դպրոցական, և առողջապահական հաստատությունների հետ:
  • Ստեղծել և պահպանել գործընկերային հարաբերություններ Արցախի այլ կազմակերպությունների հետ։

ՔՈ ԹԻՄԸ

Լոգոպեդի դերը ստանձնելով՝ միանալու ես ՔՈԱՖ-ի Գյուղական ծրագրերի մեծ թիմին և աշխատելու ես ՔՈԱՖ-ի լոգոպեդակա ծառայությունների համակարգողի անմիջական ղեկավարությամբ և մատուցելու ես լոգոպեդական ծառայություններ։

ԴՈՒ

Սպասելով քեզանից ավելին՝ մենք ակնկալում ենք, որ

ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ (Գիտելիք)

  • Անհատական և խմբային միջամտությունների հմտություններին, քանի որ ունես լոգոպեդի բարձրագույն կրթություն և ավելի քանի մեկ տարվա փորձ՝ որպես լոգոպեդ։
  • Գերազանց հայերենի՝ գրավոր և բանավոր:
  • Ոչ ֆորմալ կրթական մեթոդաբանություններին։

ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ (Հմտություն)

  • Մատուցել որակյալ լոգոպեդական ծառայություններ, քանի որ ունես ավելի քան մեկ տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում։
  • Օգտագործել G Suite և աշխատանքային այլ հարթակներ։
  • Կազմակերպել աշխատանքը՝ ըստ առաջնահերթությունների։
  • Վերլուծել և աշխատել տվյալների հետ։
  • Համագործակցել բազմամասնագիտական թիմի հետ,։
  • Արդյունավետ աշխատել ծանրաբեռնված գրաֆիկով և հետևել վերջնաժամկետներին։
  • Գերազանց հաղորդակցվել բանավոր և գրավոր։

ԴՈՒ ԼԻՆԵՍ (Վերաբերմունք)

  • Փոփոխության ջատագով,
  • Ստեղծագործ, կաղապարներից դուրս մտածող,
  • Բաց նորարարության համար և քննադատ,
  • Պատասխանատու և հաշվետու,
  • Մեդիագրագետ,
  • Շարունակական կրթության գաղափարի կրող։

ՄԵՆՔ

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 64 համայնքների ավելի քան 107,000 բնակիչները:

2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել՝ ՍՄԱՐԹ-ը կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։

ՔՈԱՖ-ը դինամիկ և զարգացող ոչ առևտրային կազմակերպություն է: Ընկերությունն աճում է մեծ մասշտաբներով, ուստի մեր թիմը հակված է առաջ շարժվել արագ տեմպերով: Մենք փնտրում ենք թիմակիցներ, ովքեր օժտված են կամային որակներով և պատրաստ են փոփոխությունների։

ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ

  • Կյանք փոխող աշխատանքային փորձ:
  • Աշխատանք, որը կկարևորես ու կսիրես:
  • Մրցակցային աշխատավարձ:
  • Առողջության ապահովագրություն:
  • Լրացուցիչ վճարվող ազատ ժամեր:
  • Մասնագիտական աճի հնարավորություններ:
  • Տարեվերջյան կատարողականի բոնուս:
  • Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր:

ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ

Վերջնաժամկետը 2022թ․ հունիսի 15-ի օրվա ավարտն է։

Կազմակերպությունն իրականացնում է դիմումների ընթացիկ դիտարկում, որի արդյունքներից կախված, համապատասխան թեկնածուի հավաքագրման գործընթացը և ընտրությունը կարող է կատարվել նախքան սահմանված վերջնաժամկետի ավարտը։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում