Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Լոգիստիկ Մենեջեր

«ԶԵԳԱ» ՍՊԸ

Ոլորտ` Լոգիստիկա, Տրանսպորտ
Վերջնաժամկետ` 20.10.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«ԶԵԳԱ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում բարձր մասնագիտական հմտություններով լոգիստիկ մենեջերի`ընկերության բեռների ներկրման լոգիստիկայի գործընթացները կազմակերպելու և վարելու համար։

Պարտականություններ

  • Մատակարարների և տրանսպորտային ընկերությունների հետ նամակագրության և բանակցությունների վարում,
  • բեռնափոխադրման գնային հարցումների մշակում և վերլուծություն,
  • բեռնափոխադրողների և բրոքերների հետ փոխհարաբերությունների զարգացման նպաստում,
  • տեղական և միջազգային բեռնափոխադրողների հետ կապի պահպանում,
  • միջազգային բեռների տեղափոխման կազմակերպում,
  • առաքման ժամանակացույցի կազմում,
  • փոխադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմում,
  • բեռնափոխադրումների վերահսկողության իրականացում,
  • այլ պարտականությունների և առաջադրանքների կատարում:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • MS Office-ի գերազանց իմացություն,
  • հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների (գրավոր և բանավոր) գերազանց իմացություն,
  • լոգիստիկայի/բեռնափոխադրումների բնագավառում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
  • լոգիստիկ բոլոր փաստաթղթերի կազմման և գործարար նամակագրության իմացություն,
  • ոլորտին առնչվող ՀՀ և միջազգային օրենսդրության գերազանց իմացություն,
  • ժամանակի կառավարման ունակություն,
  • պատասխանատվություն:

Հավելյալ նշումներ

Հնգօրյա աշխատանքային շաբաթ, աշխատաժամերը՝ 09:00 -18:00:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում