
Կորպորատիվ վաճառքի մասնագետ
ԶԻԳԶԱԳ
Ոլորտ`
Վաճառք, Առևտուր, Տենդեր
Վերջնաժամկետ`
08.07.2023
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Հնգօրյա
Աշխատանքային փորձ`
Միջին
Նկարագրություն
"Զիգզագ" ընկերությունը աշխատանքի է հրավիրում փորձառու վաճառքի մասնագետի, ով կմիանա կորպորատիվ վաճառքի թիմին և կզբաղվի կորպորատիվ հաճախորդների սպասարկմամբ և նոր հաճախորդների ներգրավմամբ:
Պարտականություններ
- Հաճախորդների ակտիվ որոնում և երկարաժամկետ գործընկերային հարաբերությունների զարգացում, հաճախորդների բազայի վարում, հաճախորդների բազայի ABC-XYZ վերլուծություն, ներուժի գնահատում և վաճառքի ու հաճախորդների լոյալության աճի վերաբերյալ առաջարկներ,
- Շուկայի վերլուծություն, մրցակցային դաշտի մոնիթորինգ,
- Ընկերության ապրանքների և ծառայությունների վերաբերյալ ցուցադրությունների կազմակերպում,
- Կոմերցիոն առաջարկների մշակում, բանակցությունների վարում, պայմանագրերի կնքում,
- Հաճախորդների պարտքերի մարման գրաֆիկի վերահսկում,
- Ընկերության ապրանքների և ծառայությունների վերաբերյալ խորհրդատվություն հաճախորդներին,
- Հաճախորդների հետ հարաբերությունների պահպանում` հետադարձ կապ ապահովելու նպատակով,
- Մասնակցություն գործուղումներին, ցուցահանդեսներին, միջոցառումներին`ընկերության ապրանքների և ծառայությունների առաջխաղացման նպատակով,
- Մասնակցություն վաճառքի պլանի մշակման գործընթացին և վաճառքի աճի ռազմավարության իրագործմանը,
- Պատվերների ծավալների պլանավորում, մասնակցություն գնումների պլանավորումներին,
- Մասնակցություն մասնավոր և պետական կառույցների տենդերներին, հաճախորդների գնումների տարեկան ծավալների պլանավորում և վերահսկում,
- Վաճառքի անհատական պլանի կատարում,
- Շաբաթական, ամսական կատարված աշխատանքների (KPI) արդյունքների հաշվետվությամ ներկայացում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ
- Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների իմացություն
- Հաղորդակցման հմտություններ, ներկայանալու և ներկայացնելու ունակություն
- Վարորդական իրավունքի առկայություն
Հավելյալ նշումներ
Դիմելու համար կարող եք ինքնակենսագրական ուղարկել նշված էլեկտրոնային հասցեին: