Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Կոմերցիոն բաժնի մասնագետ

"Consel" LLC

Ոլորտ` Տենդեր, Գնումներ, Ներմուծում, Արտահանում
Վերջնաժամկետ` 08.09.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Կոնսէլ» ընկերությունը փնտրում է ակտիվ, գնումների ​աշխարհը սիրող, հետազոտական հմտություններ ունեցող թիմակցի կոմերցիոն բաժնում աշխատելու համար

Աշխատանքային գործառույթներ

  • Օրենսդրությամբ սահմանված կարգով գնումների (ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ) հայտարարված մրցույթների մասնակցություն (այդ թվում պետական, մասնավոր, ինչպես նաև միջազգային ընկերությունների կողմից)
  • Գնումների ընթացակարգի և դրան առնչվող փաթեթների կազմում և համապատասխանեցում օրենսդրությամբ սահմանված պահանանջներին
  • Մարքեթինգային ուսումնասիրության շրջանակներում ներքին շուկայից անհրաժեշտ տվյալների հավաքագրում և համեմատական վերլուծությունների պատրաստում և ներկայացում ղեկավարին
  • Պոտենցիալ մատակարարների ֆիլտրում և համագործակցության հաստատում
  • Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ այլ գործառույթների իրականացում

Պահանջվող որակավորում և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն ցանկալի է մարքեթինգի կամ հարակից այլ ոլորտներում
  • Մեկ և ավել տարիների համապատասխան աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
  • Համակարգչային գիտելիքներ (Word, exel,outlook) ծրագրային փաթեթի գերազանց տիրապետում
  • Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի սահուն իմացություն
  • Հաղորդակցման հմտություններ․ որպես մասնագետ դու պետք է կարողանաս գրագետ արտահայտել քո մտքերը ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր հաղորդակցության մեջ: Ուստի, քեզանից ակնկալվում է լինել ուշադիր մանրուքների նկատմամբ, ինչպես նաև ընկերության աշխատակիցների, միջազգային գործընկերների հետ հաղորդակցման մեջ
  • Հետազոտական և վերլուծական միտք. Համեմատելու ես տարբեր ընկերությունների, մատակարարների, գործընկերների և այլնի կողմից ստացված ինֆորմացիան

Ցանկալի պահանջներ՝

  • Գնումների օրենսդրության վերաբերյալ իմացություն
  • Շուկայի ուսումնասիրության գործիքակազմի բավարար տիրապետում
  • Մարտահրավերներ ընդունող. Դու բաց ես մասնագիտական նոր գործառույթներ իրականացնելու հանդեպ

Հավելյալ նշումներ

Եթե ցանկանում ես միանալ մեր թիմին, ապա ուղարկիր ինքնակենսագրականդ (CV) նշված էլեկտրոնային փոստի հասցեին.

Հասցե՝ ք. Երևան, Արարատյան 90/2

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում