
Կայքի տեխնիկական սպասարակման մասնագետ
Eldorado Armenia
Ոլորտ`
Տեղեկատվական Տեխնոլոգիաներ, Ծրագրավորում, Տեխ. Սպասարկում, Նորոգում
Վերջնաժամկետ`
09.04.2023
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Այլ
Աշխատանքային փորձ`
Փորձառու
Նկարագրություն
«Էլդորադո» Ընկերությունը աշխատանքի է հրավիրում Կայքի տեխնիկական սպասարակման և զարգացման մասնագետի Մարքեթինգի թիմին միանալու համար
Պարտականություններ
- Ընկերություն կայք էջի ընդհանուր կառուցվածքի վարում
- Կայքի հետ կապված խնդիրների արագ արձագանքում
- Խնդիրների վերաբերյալ օպտիմալ լուծումների առաջարկում և իրականացում
- Կայքում նոր փլագինների և տարբեր հավելվածների ներդրում
- Սերտ համագործակցություն մյուս բաժինների հետ կազմակերպության վերոնշյալ և այլ գործառույթների արդյունավետ իրագործման նպատակով
- Օգտագործելիության խնդիրները ծրագրավորման թիմի հետ քննարկում, վերլուծում և լուծում
- Ղեկավարի կողմից առաջադրված նմանատիպ այլ գործառույթների իրականացում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն ՏՏ, վեբ ծրագրավորման կամ հարակից այլ ոլորտում
- 2+ տարվա համապատասխան աշխատանքային փորձ
- Magento ծրագրերի գերազանց իմացություն
- 1 C ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն
- SEO գործիքակազմի տիրապետումը ցանկալի է
- HTML-ի բազային գիտելիքները կդիտվեն որպես առավելություն
- Միաժամանակ մի քանի նախագծերի վրա աշխատելու ունակություն
- Դետալների նկատմամբ ուշադրություն
Հավելյալ նշումներ
Մեզ մոտ Դուք կունենաք՝
- Մասնագիտական աճ,
- Առողջության ապահովագրություն,
- Հատուկ զեղչ Ընկերությունում վաճառվող ապրանքների ձեռքբերման համար,
- Կորպորատիվ միջոցառումներ,
- Պարգևատրման ծրագիր,
- Գիտելիքների փոխանակման և շարունակական ուսուցման հնարավորություն:
Աշխատանքային գործունեության հասցե՝ Ավան, Աճարյան 33/4։ Աշխատանքային գրաֆիկ՝ 6 օրյա (շաբաթ օրը կրճատ աշխատանքային օր) Աշխատանքյին ժամերը՝ 10։00-19։00
Եթե հետաքրքրված եք այս աշխատանքով՝ խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը Ընկերության էլեկտրոնային հասցեին: