Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Կայքի պատասխանատու

«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊԸ

Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR
Վերջնաժամկետ` 18.06.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը փնտրում է նորարար և խելացի Կայքի պատասխանատուների, ովքեր կմիանան մեր Մարքեթինգի թիմին

Պարտականություններ

  • Ընկերություն կայք էջ/երի ընդհանուր կառուցվածքի և քարտեզի ամենօրյա վարում
  • Ընկերության կորպորատիվ կայքի ընթացիկ նյութերի մշակում և հրապարակում
  • Կայքի կարևոր կատարողականների (KPI-ներ) նույնականացում, տվյալների հավաքագրում, հետևում, գրանցում, վերլուծություն և զեկուցում
  • Գրանցված հաճախորդների (խանութների) սպասարկում՝ անհրաժեշտ խորհրդատվություն կայքի ընթացիկ ֆունկցիոնալի վերաբերյալ
  • Օգտատերերի թեստավորման անցկացում և վերլուծություն՝ կայքի օգտագործման և արդյունավետության գնահատման համար
  • Օգտատերերի հարցումների իրականացում և վերլուծություն
  • Վերլուծության վրա հիմնված բարելավումների առաջարկությունների տրամադրում և իրականացում
  • Հաղորդակցություն օգտատերերի հետ՝ կայքի թարմացումների, խնդիրների, վրիպակների և խափանումների լուծման նպատակով
  • Օգտագործելիության խնդիրները ծրագրավորման թիմի հետ քննարկում, վերլուծում և լուծում
  • Կայքի հետ կապված խնդիրների արագ արձագանքում
  • Խնդիրների վերաբերյալ օպտիմալ լուծումների առաջարկում և իրականացում
  • Կայքում նոր պլագինների և տարբեր հավելվածների ներդրում
  • Հայկական և արտասահմանայն կայքերի, սոց. Էջերի ուսումնասիրություն հետագա ներդրումների և շուկայի դիրքը հասկանալու համար
  • Հրապարակումների SEO-ի օպտիմալացում
  • Վաճառքների թիմի հետ աշխատանքների սինխրոնիզացում
  • Սերտ համագործակցություն մյուս բաժինների հետ կազմակերպության վերոնշյալ և այլ գործառույթների արդյունավետ իրագործման նպատակով
  • Ղեկավարի կողմից առաջադրված նմանատիպ այլ գործառույթների իրականացում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն ՏՏ, վեբ ծրագրավորման, բիզնեսի կառավարման կամ հարակից այլ ոլորտում
  • 2+ տարվա համապատասխան աշխատանքային փորձ
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն
  • Google Analytics և այլ գործիքների տիրապետում
  • SEO գործիքակազմի տիրապետում
  • Մարքեթինգային հաղորդակցությունների ոլորտում գիտելիքներ ու փորձ
  • HTML-ի բազային գիտելիքները կդիտվեն որպես առավելություն
  • 1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Հաճախորդակենտրոն և ստեղծագործ մտածելակերպ
  • Թիմային և անհատական աշխատանքի ունակություն
  • Միաժամանակ մի քանի նախագծերի վրա աշխատելու ունակություն
  • Կազմակերպչական ձիրք և հաղորդակցման գերազանց ունակություններ
  • Ինքնամոտիվացիա և եռանդ
  • Դետալների նկատմամբ ուշադրություն
  • Ժամանակի կառավարման գերազանց ունակություններ

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա, երկուշաբթիից-շաբաթ

Շաբաթ օրը՝ կրճատ աշխատանքային օր

Առավելություններ

  • Գերազանց թիմ
  • Մասնագիտական զարգացում
  • Ընկերության արտադրանքի և ներկրվող ապրանքների հատուկ զեղչի տրամադրում
  • Ճաշարանի առկայություն
  • Ծառայողական ավտոբուս Գարեգին Նժդեհի հրապարակից (3-րդ մաս-Հայրենիք-Սասունցի Դավիթ կայարան-"Ծիածան" երթուղիով)

Հ.Գ. Մենք գտնվում ենք Էրեբունի համայնքում՝ Արին Բերդի 24/5 հասցեում: Քարտեզային կողմնորշման համար հասցեն է՝ Արին Բերդի 19ա

Եթե հետաքրքրված եք այս աշխատանքով՝ խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը Ընկերության էլեկտրոնային հասցեինը:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում