Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Կառավարիչ-մենեջեր

SP Yerevan

Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Գործադիր, Մենեջմենթ
Վերջնաժամկետ` 24.06.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն


Ք․ Երեւանում բացվում է արագ սննդի նոր ցանց։ Փնտրում ենք մասնագետներ, ովքեր պատրաստ են սկզբնական փուլից մասնակցել նախագծի իրականացման պրոցեսներին՝ միասնական ուժերով, կարճ ժամանականում, գերազանց արդյունք ապահովելու համար։

Եթե ​​դու փորձառու մենեջեր ես, գիտես աշխատել ինչպես մարդկային ռեսուրսների, այնպես էլ գործընթացների հետ, պատրաստ ես աշխատել՝ արդյունք ապահովելու նպատակով, ապա այս աշխատանքը հենց քեզ համար է։

Պարտականություններ

  • Գործընթացի ամբողջական կառավարում
  • Ֆինանսական ցուցանիշների պլանավորում և վերահսկում, շահույթի ավելացում
  • Ստանդարտների վերահսկում
  • Ծախսերի վերահսկում, վերլուծություն և օպտիմալացում
  • Սննդի կետերի մաքրության և տեխնիկական վիճակի վերահսկում
  • Սննդի առաքման կազմակերպում
  • Աշխատանք մատակարարների հետ՝ որոնում, բանակցություններ, ընտրություն
  • Աշխատակիցների որոնում և հավաքագրում՝ խոհանոցի անձնակազմ, բարմեն, օպերատոր, հավաքարար և այլն
  • Անձնակազմի կառավարում
  • Արդյունավետ թիմի ձևավորում, վերապատրաստում և զարգացում
  • Աշխատակիցների գրաֆիկի կազմում
  • Ընկերության աշխատանքային չափանիշներին համապատասխանության խիստ վերահսկողություն

Պահանջներ

  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ որպես մենեջեր / մենեջեր սննդի ոլորտում.
  • Թիմի հետ աշխատելու հմտություններ՝ վերապատրաստում, պրակտիկա, մոտիվացիա, կառավարում
  • Պատասխանատվություն, և հաղորդակցման, կազմակերպչական և կառավարման հմտություններ
  • Ցանկալի է MSOffice (Word, Excel, PowerPoint) և ռեստորանային ոլորտի ավտոմատացման ծրագրերի տիրապետում Iiko / R-Keeper կամ այլ
  • Ազնվություն և ճշտապահություն
  • Սննդի ոլորտում մենեջերի, ադմինիստրատորի կամ առաքման բաժնում աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն


Այս աշխատանքը հաստատ քեզ համար է, եթե.

  • Դու սիրում ես շփում մարդկանց հետ և համեղ ուտելիքները, ինչպես մենք
  • Սպասարկման բարձր մակարդակը և որակը քեզ համար կարևոր են
  • Դու լիդեր ես, ով սովորեցնում, ոգեշնչում, վերահսկում և առաջնորդում է իր օրինակով, փորձում է զարգացնել յուրաքանչյուր աշխատակցի հմտություններն ու կարողությունները.
  • Դու դրական մտածող ես և պատրաստ ես պատասխանատվություն ստանձնել.
  • Դու հետաքրքրված ես ռեստորանային ոլորտով և ցանկանում ես աճել և զարգանալ, կառուցել կարիերա այս ոլորտում
  • Ի՞նչ կարող ենք առաջարկել քեզ.

    Դինամիկ երիտասարդ թիմ, որի հետ դու կարող ես շատ ընդհանրություններ գտնել և զարգանալ:Մենք պատրաստ կլինենք քննարկել աշխատանքի ռեժիմը, պայմանները, վճարումը և մնացած բոլոր հարցերը, երբ ծանոթանանք քեզ հետ:Եթե անգամ մեծ փորձ չունես, դա որոշիչ չէ, գլխավորը քո ցանկությունն է՝ մտնել նախագիծ, սովորել և աճել մեզ հետ։Մենք պատրաստ ենք համարժեք վճարել՝ ապահովելով և՛ աշխատավարձի, և՛ կարիերայի աճ

    Ուղարկի՛ր քո ռեզյումեն մեր էլ.փոստին ։ Նույնիսկ եթե ռեզյումե չունես, ապա ազատ ձևով գրի՛ր քո և քո կարիերայի մասին մեր էլ.փոստին։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում