Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Կահույքագործի օգնական

AREX Co

Ոլորտ` Այլ Ոլորտներ, Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ` 25.06.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում, Սկսնակ
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Փնտրում ենք արագաշարժ, երիտասարդ թեկնածուի, ով ցանկանում է աշխատել ոլորտի լավագույն մասնագետների մոտ և ձեռք բերել նոր մասնագիտություն։

Պարտականություններ

  • Կահույքի արտադրության գործընթացում օժանդակող ֆունկցիաների իրականացում,
  • Արտադրական և տեղադրման բոլոր պրոցեսներում մասնակցություն։

Պահանջներ

  • Սովորելու ցանկություն,
  • ֆիզիկական առողջություն,
  • Արագաշարժություն,
  • Թիմային աշխատանքի պատրաստակամություն։

Հավելյալ նշումներ

Ընկերության մասին․

«AREX Co» Ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականին։ Նպատակ ունենալով զբաղեցնել մրցակցային տեղ հայկական և միջազգային շուկաներում` մեր ընկերությունն արտադրում է շինարարական աշխատանքների և ինտերիերի ապահովման համար անհրաժեշտ բարձրորակ և գրավիչ արտադրանք՝ բարձրորակ կահույք, դռներ և պատուհաններ, ինչպես նաև տարբեր շինաշխատանքներում կիրառվող խողովակներ, մետաղյա կոնստրուկցիաներ։
Կիրառվող բարձրակարգ հումքով և արհեստավարժ մոտեցմամբ արտադրված արտադրանքը հավանության է արժանացել սպառողների կողմից։
Վստահելով մեզ Ձեր բնակարանի, առանձնատան, հասարակական կամ առևտրային օբյեկտների ինտերիերի դիզայնի նախագծումը, կահավորումը՝ Դուք կստանաք բարձրորակ արտադրանքի միջոցով ապահովված յուրահատուկ ոճային լուծումներ։
«AREX Co»ն առաջնորդվում է կորպորատիվ կառավարման բարձր ստանդարտներով և կարևորում է պրոֆեսիոնալ թիմի դերը բիզնեսի բոլոր գործընթացներում:
Ընկերությունում ստեղծված են լավագույն և անվտանգ աշխատանքային պայմանները, աշխատողների համար ապահովված են` մրցունակ աշխատավարձեր, մասնագիտական աճ և զարգացում։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում