
Կադրային հաշվապահ
Պռոշյանի Կոնյակի Գործարան ՍՊԸ
Ոլորտ`
Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ`
10.09.2022
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ`
Փորձառու
Նկարագրություն
Կազմակերպությունը փնտրում է փորձառու կադրային հաշվապահ:
Պարտականություններ
- Աշխատակիցների անձնական տվյալների էլեկտրոնային վարում 1C տվյալների բազայում
- Ընդունումների, ազատումների, արձակուրդների, նպաստների, երեխայի խնամքի արձակուրդի և այլ կադրային փոփոխությունների վարույթ այդ թվում 1C համակարգում
- Աշխատակիցների աշխատանքային ժամերի, գրաֆիկների, հերթափոխերի, բացակաների հաշվարկների իրականացում
- Աշխատավարձի հաշվարկ՝ ներառելով աշխատաժամանակի, նվազեցումների, պահումների, բոնուսների, այլ հավելումների և հավելավճարների տվյալներ
- Արձակուրդների, բացակաների, անաշխատունակության թերթիկների հաշվառում, գրանցում համակարգում, արձակուրդային գումարների հաշվարկի իրականացում
- Անհրաժեշտության դեպքում աշխատակիցներին աշխատավարձի, արձակուրդի և այլ վճարումների հետ կապված պարզաբանումների, տեղեկատվության և բացվածքների տրամադրում
- Աշխատավարձի փոփոխությունների և պլանավորման աշխատանքների, հաշվարկների իրականացում
- Աշխատավարձի և այլ վճարումների հաշվետվությունների ձևավորում, վերլուծություն
- Եկամտային հարկի ամփոփ հաշվարկի կազմում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ հաշվապահի/ֆինանսիստի/տնտեսագետի մասնագիտությամբ,
- Առնվազն 4 տարվա հաշվապահի աշխատանքային փորձ հաշվապահական բնագավառում,
- Word, Excel և 1C 7.7 տարբերակի գերազանց իմացություն,
- Հարկային և աշխատանքային, հաշվապահական հաշվառումը կանոնակարգող օրենսդրության իմացություն,
- Պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին, վերջնաժամկետների պահպանում:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրերը՝ 5-օրյա, շաբաթ օրը` երկու ամիսը մեկ անգամ :