Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Իրավաբան/Գործարքների մասնագետ

Calibri Real Estate Agency

Ոլորտ` Իրավաբանական Ծառայություններ, Ապահովագրություն, Անշարժ Գույք
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին, Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Կալիբրի անշարժ գույքի գործակալությունը իր թիմը համալրելու նպատակով աշխատանքի է հրավիրում իրավաբանի:

Պարտականություններ

  • Գործարքներին նախապատրաստում, կնքում, իրավական փաստաթղթերի կազմում, գործարքի կազմակեպում և հաճախորդների հետագա սպասարկում
  • Ընկերության իրավական բոլոր գործընթացների կազմակերպում համապատասխան տվյալ ժամանակին գործող օրենսդրությանը, ընթացիկ նոր օրենքների, կառավարության որոշումների, հրամանների փոփոխությունների ուսումնասիրություն և կիրառում, դրանցից բխող իրավական հետևանքների ներկայացում։
  • Անշարժ գույքի հետ կատարվող գործարքների օրինականության ապահովմանն ուղղված մեխանիզմների ձևակերպում և իրագործում տարբեր համակարգերի միջոցով
  • Դատական պրակտիկայի ուսումնասիրություն
  • Հաճախորդների իրավաբանական խորհրդատվություն(գործարքների կնքման, վերջիններիս իրավունքների և պարտականությունների վերաբերյալ)
  • Պետական, տեղական ինքնակառավարման մարմիններում, բանկերում և այլ հաստատություններում ընկերության ներկայացում (Հիմնականում Նոտարական գրասենյակ, Կադաստր, Բանկ)
  • Փաստաթղթաշջանառության ապահովվում
  • Կատարել հաստիքից բխող այլ գործառույթներ և տնօրենի հանձնարարություններ
  • Հետևել դրես-կոդին

Պահանջներ

  • Բարձրագույն իրավաբանական կրթություն (Փաստաբանական գործունեության արտոնագրի առկայությունը կդիտվի որպես առավելություն),
  • Համապատասխան աշխատանքային փորձ (անշարժ գույքի գործարքների իրականացման փորձառությունը կդիտվի առավելություն)
  • Բանկային համակարգի իմացություն
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Բանակցելու հմտություններ
  • Սթրեսակայունություն
  • Թիմային աշխատանքի կարողություններ
  • Զարգացած բանավոր և գրավոր խոսք
  • Անգլերեն, ռուսերեն լեզուների գրավոր և բանավոր իմացություն
  • Մարդկանց հետ հաղորդակցման և կազմակերպչական հմտություններ
  • Համակարգչային գիտելիքներ
  • Փաստաբանական գործունեության արտոնագրի առկայությունը կդիտվի որպես առավելություն:

Հավելյալ նշումներ

Աշխատավարձը կախված է մասնագիտական և այլ որակներից։

Աշխատանքային օրեր և ժամերը՝ երկուշաբի-ուրբաթ՝ 10։00-19։00։ Շաբաթ՝ 10։00-18։00։ Կարող է լինել որոշակի ճկունություն։

Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել լուսանկարով CV(Ինքնակենսագրականը) նշված էլ.հասցեին։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում