Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Իրավաբան / Գործարքների մասնագետ

Calibri Real Estate Agency

Ոլորտ` Իրավաբանական Ծառայություններ, Ապահովագրություն, Անշարժ Գույք
Վերջնաժամկետ` 25.12.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատավարձ`
Ամսական 200,000-300,000 ֏
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին, Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Կալիբրի անշարժ գույքի գործակալությունը իր թիմը համալրելու նպատակով աշխատանքի է հրավիրում իրավաբանի:

Պարտականություններ

  • Գործարքներին նախապատրաստում, կնքում, իրավական փաստաթղթերի կազմում, գործարքի կազմակեպում և հաճախորդների հետագա սպասարկում
  • Ընկերության իրավական բոլոր գործընթացների կազմակերպում համապատասխան տվյալ ժամանակին գործող օրենսդրությանը, ընթացիկ նոր օրենքների, կառավարության որոշումների, հրամանների փոփոխությունների ուսումնասիրություն և կիրառում, դրանցից բխող իրավական հետևանքների ներկայացում։
  • Անշարժ գույքի հետ կատարվող գործարքների օրինականության ապահովմանն ուղղված մեխանիզմների ձևակերպում և իրագործում տարբեր համակարգերի միջոցով
  • Դատական պրակտիկայի ուսումնասիրություն
  • Հաճախորդների իրավաբանական խորհրդատվություն(գործարքների կնքման, վերջիններիս իրավունքների և պարտականությունների վերաբերյալ)
  • Պետական, տեղական ինքնակառավարման մարմիններում, բանկերում և այլ հաստատություններում ընկերության ներկայացում (Հիմնականում Նոտարական գրասենյակ, Կադաստր, Բանկ)
  • Ընկերության իրավական համակրգի ներդնում
  • Իրավաբանական այլ ծառայությունների մատուցում
  • Փաստաթղթաշրջանառության ապահովվում
  • Կատարել հաստիքից բխող այլ գործառույթներ և տնօրենի հանձնարարություններ

Պահանջներ

  • Բարձրագույն իրավաբանական կրթություն (Փաստաբանական գործունեության արտոնագրի առկայությունը կդիտվի որպես առավելություն)
  • Համապատասխան աշխատանքային փորձ (անշարժ գույքի գործարքների իրականացման փորձառությունը պարտադիր է)
  • Բանկային համակարգի իմացություն
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Բանակցային հմտություններ
  • Սթրեսակայունություն
  • Թիմային աշխատանքի կարողություններ
  • Զարգացած բանավոր և գրավոր խոսք
  • Անգլերեն, ռուսերեն լեզուների գրավոր և բանավոր իմացություն
  • Մարդկանց հետ հաղորդակցման և կազմակերպչական հմտություններ
  • Համակարգչային գիտելիքներ

Հավելյալ նշումներ

Աշխատավարձը կախված է մասնագիտական և այլ որակներից։

Աշխատանքային օրեր և ժամերը՝ երկուշաբի-ուրբաթ՝ 10։00-19։00։ Շաբաթ՝ ըստ անհրաժեշտություն։

Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել լուսանկարով CV(Ինքնակենսագրականը) նշված էլ.հասցեին։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում