Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ` 21.10.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» փակ բաժնետիրական ընկերության իրավաբանական բաժինը փնտրում է իրավաբան։

Պարտականություններ

  • կազմել/վերանայել/ստուգել պայմանագրեր,
  • կատարել իրավական վերլուծություններ գործատուի տարատեսակ գործառույթների մասով և տրամադրել իրավախորհրդատվություն,
  • իրականացնել ընկերության մտավոր սեփականության օբյեկտների պաշտպանությանն ուղղված անհրաժեշտ գործողություններ,
  • մշակել, լրամշակել և վերանայել ներքին իրավական ակտեր,
  • իրականացնել ընկերության ներկայացուցչություն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում։

Պահանջներ

  • բարձրագույն իրավաբանական կրթություն (ներառյալ մագիստրոսի աստիճան),
  • առնվազն 4 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,
  • Microsoft Office համակարգի գերազանց իմացություն,
  • հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն,
  • գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ, ներառյալ՝ նշված լեզուներով պայմանագրեր և այլ իրավական փաստաթղթեր կազմելու հմտություն,
  • ուշադիր և զգոն աշխատելու ունակություն,
  • թիմային աշխատանքի ունակություններ,
  • արագ որոշումներ կայացնելու, բարդ իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ, 09։00-18։00-ն։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում