Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Իրավաբան

Wise LLC

Ոլորտ` Իրավաբանական Ծառայություններ, Ապահովագրություն
Վերջնաժամկետ` 28.09.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Աշխատանքային պարտականություններ

  • Հաճախորդներին իրավաբանական խորհրդատվություն տրամադրել գործարքների կնքման, վերջիններիս իրավունքների և պարտականությունների վերաբերյալ.
  • Իրականացնել փաստերի գնահատում, փաստարկներ և ռազմավարություններ մշակել գործարքների կնքմանը նախապատրաստվելիս.
  • Իրականացնել իրավաբանական աուդիտ.
  • Կազմել իրավաբանական փաստաթղթեր, ինչպիսիք են լիցենզավորման և արտոնագրման հայտերը, պայմանագրերը, դիմումները, բողոքները, հարցումները։
  • Պատրաստել իրավաբանական ամփոփոգրեր և կարծիքներ։
  • Այլ աշխատանքային պարտականություններ.

Պահանջվող որակավորում

  • Բարձրագույն իրավաբանական կրթություն, մագիստրոսի աստիճան ունենալը կդիտվի որպես առավելություն
  • Փաստաբանական գործունեության արտոնագրի առկայությունը կդիտվի որպես առավելություն։

Պահանջվող հմտություններ

  • Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն, ռուսերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն.
  • Հաղորդակցության հմտություններ.
  • Ժամանակի կառավարման հմտություններ.
  • Աշխատասիրություն
  • Պատասխանատվության զգացում։

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին:

Վայզ փաստաբանական գրասենյակը հիմնադրվել է 2014թ.-ից և մինչ այժմ իրականացնում է ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների պաշտպանություն, ինչպես նաև մատուցում է իրավաբանական ծառայություններ կազմակերպություններին: Փաստաբանական գրասենյակը իր բարձր համբավը ձեռք է բերել թիմի բարեխիղճ և մասնագիտական աշխատանքի արդյունքում, որն ամենաարժեքավոր ձեռքբերումն է:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում