Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Ոլորտ` Մարդկային ռեսուրսներ
Վերջնաժամկետ` 20.03.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Կալիբրի անշարժ գույքի գործակալությունը իր թիմը համալրելու նպատակով աշխատանքի է հրավիրում HR Մենեջերի, ով պատասխանատու կլինի Ընկերության ՄՌԿ և կազմակերպական զարգացման բոլոր պրոցեսների համար:

Պարտականություններ

ՄՌԿ և տաղանդների հավաքագրում

  • Ընկերության ռազմավարության և տեսլականի համապատասխան ՄՌԿ ռազմավարության մշակում և ներդրում,
  • Աջակցություն Ընկերության կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակների իրականացմանը մարդկային կապիտալի ներգրավման, զարգացման, մոտիվացիայի և պահպանման միջոցով,
  • Գործատուի բրենդի կառուցում (մասնավորապես՝ հավաքագրման գործընթացի գրագետ կազմակերպում online հարթակներում, ընկերության պատշաճ ներկայացում դիմորդների/ թեկնածուների հետ շփման ժամանակ, աշխատանքի շուկաներին/ տարբեր միջոցառումներին Ընկերության թափուր ներկայացում),
  • Տաղանդների հավաքագրման գործընթացի կազմակերպում,
  • Հարցազրույցների, անհրաժեշտության դեպում թեստավորումների կազմակերպում և իրականացում,
  • Նոր ընդունված աշխատակիցների համար ադապտացիոն ամբողջ գործընթացի կազմակերպում, նախնական ուսուցումների, փորձաշրջանների, դրանց գնահատման գործընթացների և հետադարձ կապի ապահովում,
  • Անձնակազմի զարգացման և ուսուցման կարիքների բացահայտում և թրեյնինգների կազմակերպում, դրանց արդյունավետության գնահատում,
  • Դրական և էֆեկտիվ աշխատանքային միջավայրի ստեղծմանն ուղղված միջոցառումների կազմակերպում,
  • Exit հարցազրույցների իրականացում, հոսունության ցուցանիշների վերհանում, դրանց պատճառների վերլուծություն և լուծումների առաջարկություն։

Կազմակերպական զարգացում

  • Կազմակերպության գործառնության արդյունավետության բարձրացում,
  • Կազմակերպական օպտիմալ և արդյունավետ կառուցվածքի ստեղծում, ինչը կազմակերպական արդյունավետ աշխատանքային համակարգի ստեղծման միջոցով կնպաստի Ընկերության նպատակների իրականացմանը,
  • Ընկերության արժեքների վերհանում և աշխատանքային պրոցեսների և գործելաոճերի համապատասխանեցում դրանց՝ կորպորատիվ մշակույթի կառուցում,
  • Մոտիվացիոն սխեմաների կառուցում համապատասխան կազմակերպական կառուցվածքի և աշխատանքների գնահատման համակարգի։

ՄՌԿ վարչարարություն

  • Աշխատանքային հարաբերություններին վերաբերող փաստաթղթերի պատրաստում,
  • Ներքին կարգապահական կանոնների մշակում և ներդրում,
  • Աշխատավարձերի և կատարողականների հաշվարկ և վերանայումներ,
  • Արձակուրդների, աշխատավարձերի, աշխատանքային հարաբերություններում ծագող տարբեր հարցերի մասով աշխատակիցների հարցերին պատասխանում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Համապատասխան աշխատանքային փորձ նվազագույնը 2 տարի,
  • Գրագետ խոսք, հաղորդակցման զարգացած հմտություն,
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն,
  • Համակարգչային գրագիտություն (MS Office),
  • Աշխատանքային հարաբերութոյւններին վերաբերով օրենքների կիրառության կարողություն,
  • Հավաստիանալու համար, որ թեկնածուն ամբողջությամբ կարդացել է աշխատանքի հայտարարության բովանդակությունը, պետք է ինքնակենսագրականը ուղարկելիս հաստիքի անվան կողքին գրել հետևյալ կոդը՝ 555։

Պահանջվող հմտություններ

  • Բանակցելու, հարցազրույցներ վարելու, գործնական նամակագրություն վարելու կարողություն,
  • Քաղաքակիրթ/ բարեկիրթ վերաբերմունք ղեկավարությանը, թիմին և թեկնածուներին,
  • Աշխատանքային էթիկա,
  • Էմպաթիա, ադեկվատություն, նրբանկատություն,պոզիտիվ մտածողություն,
  • Ժամանակի կառավարման հմտություն, պատասխանատվության զգացում,
  • Ինֆորմացիան հակիրճ և գրագետ ներկայացնելու կարողություն,
  • Կազմակերպչական հմտություններ, արագ կողմնորոշվելու զարգացած ունակություններ,
  • Հետևողականություն, արդյունքի ձգտում,
  • Կրեատիվ, անալիտիկ մտածողություն,
  • Նախաձեռնողականություն, նորը սովորելու ձգտում և ունակություն,
  • Թիմում և անհատական աշխատելու ունակություն:

Հավելյալ նշումներ

Աշխատավարձը մրցակցային, կախված թեկնածուի որակավորումից և հմտություններից։

Աշխատանքային օրեր և ժամերը՝ երկուշաբի-շաբաթ՝ 10։00-19։00։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում