Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Ոլորտ` Հոգեբանություն, Սոցիալական Խնամք
Վերջնաժամկետ` 15.06.2022
Քաղաք` Ստեփանակերտ
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

ՔՈ ԴԵՐԸ

Եթե ունես երեխաների և նրանց ընտանիքների հետ հոգեբանական բնույթի աշխատանքներ իրականացնելու փորձ, ճկուն ես, կազմակերպված և պատասխանատու, ապա Արցախում ՔՈԱՖ-ի («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) Երեխայի և ընտանիքի կենտրոնի հոգեբանի դերը հենց քեզ համար է։

Առավել մանրամասն․

Հոգեբանական խորհրդատվություն (70%)

  • Տրամադրել հոգեբանական ծառայություններ՝ ախտորոշիչ, կանխարգելող, զարգացնող, շտկող, ուսուցողական և խորհրդատվական։
  • Իրականացնել շահառուների գնահատումներ և առաջնային ախտորոշումներ, ըստ կարիքների՝ կազմել վերականգնողական աշխատանքի պլաններ։
  • Իրականացնել դպրոցական տարիքի երեխաների հետազոտում և գնահատում՝ երեխաների զարգացման առանձնահատկությունները և խանգարումները բացահայտելու նպատակով։
  • Իրականացնել անհատական և խմբային աշխատանքներ դպրոցական տարիքի երեխաների հետ՝ հիմնվելով հետազոտման արդյունքների վրա։

Աշխատանք ծնողների հետ (30%)

  • Երեխաների հետ կատարվող աշխատանքների մասին պարբերաբար իրազեկել ծնողներին/օրինական ներկայացուցիչներին՝ նրանց դարձնելով աշխատանքների անմիջական մասնակից։
  • Սերտ համագործակցել բազմամասնագիտական թիմի անդամների հետ՝ առավելագույն արդյունք և բազմակողմանի մոտեցում ապահովելու նպատակով։
  • Սեմինարներ և թրեյնինգներ անցկացնել ուղղված ծնողավարման հմտությունների և անձի զարգացմանը։

ՔՈ ԹԻՄԸ

Հոգեբանի դերը ստանձնելով, դու միանալու ես ՔՈԱՖ-ի Գյուղական ծրագրերի թիմին (Արցախում) և աշխատելու ես Հոգեբանական ծառայությունների ղեկավարի անմիջական ղեկավարությամբ։

ԴՈՒ

Մենք ակնկալում ենք քո լավագույն որակների ներդրումը և մասնավորապես, որ

ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ (Գիտելիք)

  • Անձի, զարգացման, տարիքային, կլինիկական, ընդհանուր հոգեբանության հիմունքներին, քանի որ ունես բարձրագույն կրթություն հոգեբանության ոլորտում։
  • Կրթական քաղաքականությանը։
  • Համընդհանուր ներառարականության քաղաքականությանը։
  • Գերազանց հաղորդակցության և հանրային խոսքի հմտություններին։
  • Գրավոր և խոսակցական ռուսերենի, անգլերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։

ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ (Հմտություն)

  • Մատուցել հոգեբանի որակյալ ծառայություններ, քանի որ ունես ավելի քան 3 տարվա աշխատանքային փորձ, մասնավորապես անհատական և խմբային հոգեբանական խորհրդատվության աշխատանքի փորձ։
  • Տարբեր հոգեբանական, զարգացնող ծրագրեր կազմել և իրականացնել։
  • Սահմանել աշխատանքի առաջնահերթություններ:
  • Արդյունավետ աշխատել ծանրաբեռնված գրաֆիկով և պահպանել վերջնաժամկետները։
  • Նորագույն տեխնոլոգիաներից օգտվել և դրանք որպես վերլուծական գործիք օգտագործել։
  • Արդյունավետ համագործակցել բազմամասնագիտական թիմի հետ:
  • Սերտ համագործակցել համայնքի նախադպրոցական , դպրոցական և առողջապահական հաստատությունների հետ։

ԴՈՒ ԼԻՆԵՍ (Վերաբերմունք)

  • Ստեղծարար և նորարար,
  • Շարունակական կրթության գաղափարի կրող,
  • Պատասխանատու, հաշվետու,
  • Փոփոխությունների ջատագով,
  • Նախաձեռնող և մոտիվացված:

ՄԵՆՔ

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 64 համայնքների ավելի քան 107,000 բնակիչները:

2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է նոր տեսլական՝ ՍՄԱՐԹ նախաձեռնություններ: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: ՍՄԱՐԹ-ը կդառնա զարգացման օրինակելի մոդել և կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել է 2018 թ. մայիսի 27-ին։

ՔՈԱՖ-ը դինամիկ և զարգացող ոչ առևտրային կազմակերպություն է: Ընկերությունն աճում է մեծ մասշտաբներով, ուստի մեր թիմը հակված է առաջ շարժվել արագ տեմպերով: Մենք փնտրում ենք թիմակիցներ, ովքեր օժտված են կամային որակներով և պատրաստ են փոփոխությունների։

ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ

  • Կյանք փոխող աշխատանքային փորձ,
  • Աշխատանք, որը կկարևորես ու կսիրես,
  • Մրցակցային աշխատավարձ,
  • Առողջության ապահովագրություն,
  • 35 օր վճարվող արձակուրդ և լրացուցիչ վճարվող ազատ ժամեր,
  • Մասնագիտական աճի հնարավորություններ,
  • Անվճար անգլերենի դասընթացներ՝ ըստ կարիքի,
  • Կատարողականի բոնուս,
  • Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր։

ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ

Վերջնաժամկետը 2022թ.-ի՝ հունիսի 15-ի օրվա ավարտն է։

Կազմակերպությունն իրականացնում է դիմումների ընթացիկ դիտարկում, որի արդյունքներից կախված, համապատասխան թեկնածուի հավաքագրման գործընթացը և ընտրությունը կարող է կատարվել նախքան սահմանված վերջնաժամկետի ավարտը։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում