Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Ոլորտ` Հոգեբանություն, Սոցիալական Խնամք
Վերջնաժամկետ` 27.05.2022
Քաղաք` Արմավիր
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

ՔՈ ԴԵՐԸ

Եթե դու ակտիվ ես ու նպատակասլաց, սիրում ես ստեղծագործել և աշխատել 3-6 տարեկան երեխաների հետ, ապա ՔՈԱՖ-ի («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) ՀՀ Արմավիրի մարզի Հացիկ գյուղի Երեխայի և ընտանիքի կենտրոնի հոգեբանի դերը հենց քեզ համար է։

Առավել մանրամասն․

Մանկան զարգացման և վաղ ուսուցման խմբերի վարում (60%)

  • Իրականացնել խմբային զարգացնող աշխատանքներ նախադպրոցական տարիքի երեխաների հետ:
  • Իրականացնել նախադպրոցական տարիքի երեխաների ընթացիկ հետազոտում և գնահատում` երեխաների զարգացման առանձնահատկությունները և խանգարումները բացահայտելու նպատակով:
  • Ստեղծել երեխաների հետ աշխատանքի անվտանգ, ստեղծարար և երևակայությունը խթանող ուսումնական միջավայր։
  • Յուրաքանչյուր երեխայի համար կազմել անհատական գործ և լրացնել համապատասխան փաստաթղթերը՝ ստեղծելով տվյալների էլեկտրոնային բազա:
  • Կազմել և իրականացնել խմբային զարգացման տարբեր ծրագրեր։

Աշխատանք ծնողների հետ (30%)

  • Պատրաստել տարբեր նյութեր և երեխաների ծնողների հետ իրականացնել վարժանքներ, հանդիպում-քննարկումներ դաստիարակության, երեխաների զարգացման առանձնահատկությունների, խնդիրների հաղթահարման վերաբերյալ:
  • Պարբերաբար իրազեկել ծնողներին երեխաների հետ տարվող աշխատանքների մասին՝ նրանց դարձնելով այդ աշխատանքների անմիջական մասնակից:
  • Անհատական հանդիպումներ ունենալ ծնողների հետ` երեխայի հաջողությունների, առաջընթացի վերաբերյալ տեղեկացնելու և համատեղ աշխատանքի ծրագրերի քննարկման նպատակով։

Անհատական խորհրդատվություն (10%)

  • Իրականացնել անհատական խորհրդատվություններ նախադպրոցական տարիքի երեխաների հետ:
  • Անհրաժեշտության դեպքում ծնողներին անհատական խորհրդատվություն տրամադրել երեխայի դժվարությունների և դրանց հաղթահարման ուղիների վերաբերյալ։


ՔՈ ԹԻՄԸ

Մանկան զարգացման հոգեբանի դերը ստանձելով՝ միանալու ես ՔՈԱՖ-ի Գյուղական ծրագրերի մեծ թիմին և աշխատելու ես հոգեբանական ծրագրերի ղեկավարի անմիջական ղեկավարությամբ։

ԴՈՒ

Մենք ակնկալում ենք քո լավագույն որակների ներդրումը և մասնավորապես, որ.

ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ (Գիտելիք)

  • Զարգացման, տարիքային հոգեբանության հիմունքներին, քանի որ ունես բարձրագույն կրթություն հոգեբանության, նախադպրոցական կամ հատուկ մանկավարժության ոլորտներում։
  • Կրթական քաղաքականությանը:
  • Համընդհանուր ներառարականության քաղաքականությանը:
  • Գրավոր և խոսակցական հայերենին գերազանց, ռուսերենի, անգլերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։

ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ (Հմտություն)

  • Մատուցել հոգեբանի որակյալ ծառայություններ, քանի որ ունես ավելի քան 2 տարվա աշխատանքի փորձ, մասնավորապես երեխաների հետ խմբային աշխատանքի փորձ։
  • Տարբեր հոգեբանական, զարգացնող ծրագրեր կազմել և իրականացնել նախադպրոցական տարիքի երեխաների հետ:
  • Սահմանել աշխատանքի առաջնահերթություններ:
  • Արդյունավետ աշխատել ծանրաբեռնված գրաֆիկով և պահպանել վերջնաժամկետները։
  • Նորագույն տեխնոլոգիաներից օգտվել և դրանք որպես վերլուծական գործիք օգտագործել։
  • Արդյունավետ համագործակցել բազմամասնագիտական թիմի հետ:
  • Սերտ համագործակցել համայնքի նախադպրոցական և առողջապահական հաստատությունների հետ։

ԴՈՒ ԼԻՆԵՍ (Վերաբերմունք)

  • Ստեղծարար և նորարար,
  • Շարունակական կրթության գաղափարի կրող,
  • Պատասխանատու, հաշվետու,
  • Փոփոխությունների ջատագով,
  • Նախաձեռնող և մոտիվացված:

ՄԵՆՔ

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 64 համայնքների ավելի քան 107,000 բնակիչները:

2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է նոր տեսլական՝ ՍՄԱՐԹ նախաձեռնություններ: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: ՍՄԱՐԹ-ը կդառնա զարգացման օրինակելի մոդել և կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել է 2018 թ. մայիսի 27-ին։

ՔՈԱՖ-ը դինամիկ և զարգացող ոչ առևտրային կազմակերպություն է: Ընկերությունն աճում է մեծ մասշտաբներով, ուստի մեր թիմը հակված է առաջ շարժվել արագ տեմպերով: Մենք փնտրում ենք թիմակիցներ, ովքեր օժտված են կամային որակներով և պատրաստ են փոփոխությունների։

ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ

  • Կյանք փոխող աշխատանքային փորձ,
  • Աշխատանք, որը կկարևորես ու կսիրես,
  • Մրցակցային աշխատավարձ,
  • Առողջության ապահովագրություն,
  • 35 օր վճարվող արձակուրդ և լրացուցիչ վճարվող ազատ ժամեր,
  • Մասնագիտական աճի հնարավորություններ,
  • Անվճար անգլերենի դասընթացներ՝ ըստ կարիքի,
  • Կատարողականի բոնուս,
  • Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր։

ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ
Վերջնաժամկետը 2022թ.-ի՝ մայիսի 25-ի օրվա ավարտն է։

Կազմակերպությունն իրականացնում է դիմումների ընթացիկ դիտարկում, որի արդյունքներից կախված, համապատասխան թեկնածուի հավաքագրման գործընթացը և ընտրությունը կարող է կատարվել նախքան սահմանված վերջնաժամկետի ավարտը։

* Հավասար պայմանների դեպքում նախապատվությունը կտրվի Արմավիրի մարզում բնակվող դիմորդներին։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում