Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հաշվետար-օպերատոր

Էֆֆեկտ Գրուպ ՓԲԸ

Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ, Վաճառք, Առևտուր
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Շինանյութի արտադրությամբ զբաղվող խոշոր կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում Հաշվետար-օպերատորների, ովքեր պատասխանատու կլինեն տեղական շուկայում պատվերների ծրագրային և փաստաթղթային ձևակերպումների համար:

Պարտականություններ

  • Պատվերների ընդունում, ծրագրային և թղթային ձևակերպում
  • Վաճառքի վերաբերյալ պարբերական հաշվետվությունների կազմում
  • Մնացորդների ստուգում, դրանց վերաբերյալ հաշվետվությունների կազմում
  • Ըստ անհրաժեշտության անմիջական ղեկավարի կողմից տրված հանձնարարությունների կատարում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, հաշվապահության ոլորտում
  • ՀՀ հարկային օրենսդրության և հաշվապահական հաշվառման ստանդարտների իմացություն
  • ՀԾ Ձեռնարկության, e-Invoicing, Excel-ի-ի լավ իմացություն
  • Առնվազն 1 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
  • Մանրունքներին ուշադրություն դարձնելու ունակություն
  • Պատասխանատվության զգացում
  • Թիմում աշխատելու հմտություն

Հավելյալ նշումներ

Եթե հետաքրքրված եք աշխատանքով և համապատասխանում եք վերոնշյալ պահանջներին, կարող եք դիմել՝ ուղարկելով Ձեր CV-ն նշված էլեկտրոնային հասցեին:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում