
Հաշվապահ
Timeless LLC
Ոլորտ`
Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ`
03.12.2023
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Հնգօրյա
Աշխատանքային փորձ`
Միջին
Աշխատանքի նկարագրություն:Մենք փնտրում ենք շատ պատասխանատու եւ փորձառու Հաշվապահ, մի մարդ, ով կարող է մեծ ներդրում ունենալ մեր թիմում իր եռանդուն աշխատանքով:
Աշխատանքային պարտականություններ։
- Հաշվապահական գործառնությունների կատարում ՀՀՄՍ/ՖՀՄՍ – ին համապատասխան;
- Հաշվապահական և հարկային հաշվառման վարում ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան;
- ֆինանսական փաստաթղթերի ճշգրտության, ինչպես նաև օրենքին և այլ նորմատիվ իրավական ակտերին դրանց համապատասխանության ապահովում;
- Ամսական և ըստ պահանջի հաշվետվությունների պատրաստում;
- Արտահանման հաշիվ-ապրանքագրերի պատրաստում;
- Ներմուծված ապրանքների և համապատասխան հավելյալ ծախսերի հաշվարկում, մուտքագրում 1C և ՀԾ ծրագրեր, ապրանքի և այլ նյութական արժեքների ինքնարժեքի հաշվարկ;
- Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ այլ առաջադրանքների կատարում։
Պահանջվող որակավորումներ։
- Բարձրագույն կրթություն ֆինանսների, հաշվապահական հաշվառման կամ այլ հարակից ոլորտներում;
- Հաշվապահական թիմում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ;
- MS Excel, 1C և AS ծրագրերի իմացություն;
- ACCA, AAAA և այլն սերտիֆիկացման առկայությունը կդիտարկվի որպես առավելություն,
- Տեղեկացված լինել հաշվապահական հաշվառման հետ կապված գործող օրենսդրության մասին;
- Ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն;
- Հաղորդակցման գերազանց հմտություններ և թիմում աշխատելու ունակություն: