Հաշվապահ
Գինու-Կոնյակի տուն «Շահնազարյան» ՍՊԸ
Ոլորտ`
Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ`
21.06.2023
Քաղաք`
Եղվարդ
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Հնգօրյա
Աշխատանքային փորձ`
Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է
Գինու-Կոնյակի տուն «Շահնազարյան» ՍՊ ընկերությունը աշխատանքի է հրավիրում հաշվապահի։
Նկարագրություն
- Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության իրականացում
- Հարկային հաշիվների էլեկտրոնային դուրս գրում
- Ապրանքանյութական արժեքների հաշվառում
- Պահեստի ապրանքների մուտքի և ելքի վարում՝ մնացորդների վերահսկում
- Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկում
- Դրամարկղային գրքերի վարում, մուտքի և ելքի օրդերների կազմում
- Պարտականություններից բխող այլ հանձնարարությունների իրականացում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Մասնագիտական աշխատանքային փորձ
- ՀՀ հարկային օրենսդրության իմացություն
- MS Office, ՀԾ Ձեռնարկության իմացություն
- Ուշադրություն մանրուքների նկատմամբ
- Ժամանակի կառավարման և վերջնաժամկետների պահպանման հմտություններ
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթի-ուրբաթ, ժամը 09:00 – 18:00
Աշխատանքը գտնվում է ք. Եղվարդում, Երևանաբնակ աշխատակիցների համար գործում է անվճար տրանսպորտ:
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) էլ. հասցեին: