Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ` 20.04.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

«Տալուգո Ըքաունթ Սենթր» հաշվապահական ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու հաշվապահների

  • Աշխատանքային պարտականություններ
  • Հարկային և ֆինանսական հաշվետվությունների պատրաստում և ներկայացում ՀՀ հարկային տեսչություն, ինչպես նաև այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններ,
  • Աշխատավարձի հաշվարկային և վճարային փաստաթղթերի կազմում և վճարում
  • Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկողություն
  • Ներմուծման գործարքների վերահսկում, ապրանքանյութական պաշարների ինքնարժեքի ձևակերպում
  • Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում
  • Հարկային հաշիվների էլեկտրոնային դուրս գրում
  • Եկամուտների, ծախսերի հաշվառում
  • Ծրագրային բազաներում ընթացիկ այլ գործարքների վերաբերյալ համապատասխան գործառնությունների մուտքագրում

Անհրաժեշտ հմտություններ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության ոլորտում
  • Հաշվապահական հաշվառման տեսության գերազանց իմացություն և գործնականում այն կիրառելու փորձառություն
  • Հարկային օրենսդրության իմացություն
  • Աշխատանքային օրենսգրքի իմացություն
  • Համակարգչային գիտելիքների`MS Office (մասնավրապես Excel և Word), E-invoicing, 1C ծրագրերի լիարժեք տիրապետում
  • Աշխատանքային փորձ` նվազագույնը 1-3 տարի
  • Թիմային աշխատանքի, հաղորդակցման և կազմակերպչական զարգացած հմտություններ
  • Միայնակ տնտեսական որոշումներ կայացնելու ունակություն
  • Օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն

Աշխատանքային պայմաններ

  • 5-օրյա աշխատանքային գրաֆիկ` երկուշաբթիից ուրբաթ, (հանգստյան օրերն են` շաբաթը, կիրակին, օրացույցային տոնական և ոչ աշխատանքային օրերը)
  • Աշխատանքային ժամերն են` 09:00-18:00, ընդմիջումը ֆիքսված` 13:00-14:00
  • Համագործակցության դեպքում պատշաճ աշխատավարձն երաշխավորված է:

«Տալուգո Ըքաունթ Սենթր»-ը շուրջ 10 տարի շուկային է ներկայանում որպես առաջատար հավապահական ընկերություն, որը մատուցում է հաշվապահական ծառայոթյուններ ավելի քան հարյուր խոշոր, միջին և փոքր բազմապրոֆիլ կազմակերպություններին: «Տալուգո Ըքաունթ Սենթր» հաշվապահական ընկերությունում մշտաես երաշխավորված է մասնագիտական զարգացումը և առաջընթացը: Ուստի եթե փնտրում եք հնարավորություն զարգացնելու Ձեր մասնագիտական որակները, ձեռք բերելու ավելի բարձր և նոր հմտություններ հաշվապահական ոլորտում, աշխատելու հմուտ և բանիմաց մասնագիտական թիմում, ապա շտապեք ուղարկել Ձեր CV-ն համապատասխալ էլ. հասցեին, մինչև ապրիլի 20-ը:

Միայն համապատասխանող մասնագետները կընդգրկվեն հիմնական ցուցակում և կհրավիրվեն հարցազրույցի:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում