
Հաշվապահ
ՔՈՆՍԻՊՐՈՄ ՍՊԸ
Ոլորտ`
Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ`
23.02.2023
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատավարձ`
200,000 - 300,000 ֏
Աշխատանքային գրաֆիկ`
Հնգօրյա
Աշխատանքային փորձ`
Միջին
Նկարագրություն
"ՔՈՆՍԻՊՐՈՄ" ՍՊԸ-ին անհրաժեշտ է հաշվապահ:
Պարտականություններ
- Գործընկերների կողմից դուրս գրված հաշիվները ձևակերպել ծրագրային բազայում,
- Իրականացնել աշխատավարձի հաշվարկ և կազմել վճարման փաստաթղթերը,
- Մուտքագրել ծրագրային բազա ընթացիկ գործարքների վերաբերյալ համապատասխան գործառնությունները,
- Իրականացնել բանկային փոխանցումներ,
- Ծրագրային բազա մուտքագրել կազմակերպությանն առնչվող բանկային քաղվածքները,
- Ներկայացնել հաստատման հաշվարկած վճարաթերթիկները և այլ վճարային փաստաթղթերը համապատասխան ժամկետներում,
- Գրանցել առհաշիվ գործարքներին առնչվող առաջնային փաստաթղթերը,
- Անհրաժեշտության դեպքում աջակցել կամ փոխարինել թիմակիցներին,
- Կատարել կազմակերպության տնօրենի այլ առաջադրանքները:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Հաշվապահական հաշվառման ոլորտում նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ
- Հարկային օրենսդրության նվազագույն իմացություն
- ՀԾ-հաշվապահ, E-invoicing ծրագրերի իմացություն
- Microsoft Office փաթեթի լավ իմացություն
- Վերլուծական մտածողություն
- Պատասխանատվության զգացում
- Ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման ունակություն
- Խնդիրների լուծման և ինքնակատարելագործման ունակություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային ժամերն են 9:30-18:00, երկուշաբթիից-ուրբաթ:
Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Արմենակյան 2/5, "Սիներջի" Բիզնես Կենտրոն
Հեռակա աշխատելու առաջարկներ, կամ ազատ գրաֆիկով աշխատելու առաջարկներ չենք դիտարկում, հետևաբար խնդրում եմ չառաջարկել: