
Հաշվապահ
"Մեհրաբյան և Որդիներ" ՍՊԸ
Ոլորտ`
Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ`
10.09.2022
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ`
Միջին
Նկարագրություն
«Մեհրաբյան և Որդիներ» Ընկերությունը փնտրում է հաշվապահ` ֆինանսական բաժնին միանալու համար
Պարտականություններ
- Աշխատավարձի հաշվարկային և վճարային փաստաթղթերի կազմում և ձևակերպում (էլեկտրոնային փաստաթղթերի ձևավորում և գրանցում) Ծրագրային բազայում (1C, ERP)
- Գնումների գծով՝ E-invoicing համակարգով ստացված հաշիվների հաստատում և ձևակերպում Ծրագրային բազայում
- Գնման պատվերների ձևավորում
- Վերլուծական աշխատանքների իրականացում, համապատասխան հաշվետվությունների կազմում
- Աշխատանքային պարտականություններից բխող այլ անհրաժեշտ գործառույթների կատարում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում
- Հաշվապահի և/կամ ֆինանսիստի առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ
- Հաշվապահական հաշվառման ստանդարտների, ՀՀ հարկային օրենսդրության իմացություն
- MS Office փաթեթի, մասնավորապես Excel ծրագրի ՇԱՏ ԼԱՎ իմացություն
- 1C ծրագրի ԼԱՎ իմացություն
- E-invoicing համակարգի լավ իմացություն
- Արագ կողմնորոշվելու կարողություն
- Վերլուծական մտածողություն
- Թիմում աշխատելու ունակություն
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերենի լեզուների լավ իմացությունը կդիտվի որպես առավելություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա, շաբաթ օրը՝ կրճատ աշխատանքային օր:
Առավելություններ
- Գերազանց թիմ
- Մասնագիտական զարգացում
- Ընկերության արտադրանքի և ներկրվող ապրանքների հատուկ զեղչի տրամադրում
- Ճաշարանի առկայություն
- Ծառայողական ավտոբուս Գարեգին Նժդեհի հրապարակից (3-րդ մաս Հայրենիք Սասունցի Դավիթ կայարան-“Մեհրաբյան և Որդիներ” երթուղիով)
Հ.Գ. Ընկերությունը գտնվում է Էրեբունի համայնքում՝ Արին Բերդի 24/5 հասցեում: Քարտեզային կողմնորշման համար հասցեն է՝ Արին Բերդի 19ա:
Խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) մեր էլ. հասցեին: