Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Ոլորտ` Պետական, Ոչ Կոմերցիոն
Վերջնաժամկետ` 15.08.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • Տնտեսագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,
  • հանրային ծառայության ոլորտում առնվազն 10 տարվա մասնագիտական ստաժ,
  • իր լիազորությունների իրականացման հետ կապված իրավական ակտերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի և «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքների, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին», «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Սոցիալական փաթեթի հատկացման կարգը և փաթեթի մեջ մտնող ծառայությունների բովանդակությունը հաստատելու» Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N-1923-Ն, ինչպես նաև 2012 թվականի ապրիլի 19-ի N-594-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N-1691-Ն որոշումների, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 2000 թվականի հունիսի 2-ի «Կազմակերպությունների ակտիվների և պարտավորությունների պարտադիր գույքագրման կարգը հաստատելու մասին» N-102 հրամանի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կառուցվածքը և կանոնադրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-006-Լ որոշման և իր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ իրավական այլ ակտերի իմացություն.
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններ,
  • առնվազն մեկ օտար լեզվի տիրապետում (կարդում և կարող է բացատրվել):

Հաշվապահն իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է հետևյալ գործառույթները՝

ա) իրականացնում է դրամական միջոցների, նյութական արժեքների սահմանված կարգով հաշվառումը, դրանց հետագա շարժի հետ կապված գործառնությունների արտացոլումը և գույքագրումը.

բ) իրականացնում է հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարումների գծով Ազգային ժողովի պարտավորությունների կատարումը.

գ) իրականացնում է նախատեսված միջոցառումների ֆինանսավորումը և ֆինանսական պարտավորությունների ժամանակին կատարումը.

դ) «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին համապատատասխան՝ իրականացնում է պետական ծառայողների դրույքաչափերի հաշվարկների, ինչպես նաև Աշխատակազմի այլ աշխատողների հիմնական աշխատավարձերի հաշվարկների կատարումը.

ե) իրականացնում է Ազգային ժողովի հաշվապահական հաշվեկշռի, հաշվապահական և ֆինանսական հաշվետվությունների պատրաստումը.

զ) իրականացնում է սոցիալական փաթեթների վերաբերյալ ամենամսյա բանկային փոխանցումներ և տալիս համապատասխան հաշվապահական ձևակերպումներ.

է) իր լիազորությունների սահմաններում պատրաստում և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում հաշվետվություններ և այլ փաստաթղթեր.

ը) իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ:

Նշված թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար ցանկացողները կարող են դիմել՝ լրացնելով համապատասխան ձևի անձնական տվյալների, մասնագիտական հմտությունների և աշխատանքային փորձի վերաբերյալ տեղեկանքը (cv) և ուղարկել այն hr@parliament.am էլեկտրոնային փոստին:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 15.08.2022թ.

Հարցազրույցին անհրաժեշտ է ներկայանալ անձնագրի, կրթությունը հավաստող փաստաթղթի և տեղեկանքում (cv) նշված տվյալները հավաստող փաստաթղթերի պատճեններով:

Հարցերի պարզաբանման համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն` սենյակ 106 (հեռ. 011 513-691, 011 513-459):

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում