Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հաճախորդների սպասարկման որակի վերահսկման մասնագետ

IMEX GROUP

Ոլորտ` Հաճախորդների սպասարկում
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Մասնագետի հիմնական առաքելությունն է վերահսկել՝ հաճախորդների հետ ընկերության բոլոր օղակների հաղորդակցությունը և սպասարկումը (վաճառասրահում դեմառդեմ, գրավոր, էլեկտրոնային և հեռախոսային սպասարկում)։

Պարտականություններ

  • Իրականացնել ամենօրյա ստուգայցեր վաճառասրահներ, դիտել տեսաձայնագրություններ՝ սպասարկման ստանդարտների վերահսկման նպատակով

  • Ապահովել միանման սպասարկում ընկերության բոլոր վաճառասրահներում

  • Թարմացնել հաճախորդների սպասարկման ստանդարտները

  • Մշտապես իրականացնել սպասարկման ստանդարտների ուսուցում և ատեստացիա աշխատակիցների շրջանակներում

  • Ներկայացնել սպասարկման որակի վերլուծություններ և հաշվետվություններ

  • Ներդնել մեխանիզմներ սպասարկման որակի հստակ չափման և աշխատակցի KPI-ի մաս դարձնելու վերաբերյալ

  • Յուրաքանչյուր ամիս չափել աշխատակիցների՝ հաճախորդների սպասարկման որակի գործակիցները

  • Իրականացնել հաճախորդների կարծիքների և այլ հետազոտությունների վերլուծություն

  • Իրականացնել գաղտնի գնորդի ուսումնասիրություններ

Անհրաժեշտ հմտություններ

  • Բարձրագույն կրթություն (Ցանկալի է մարքեթինգի, սոցիոլոգիայի կամ հարակից ոլորտներում )

  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն գերազանց իմացություն

  • MS Office գերազանց իմացություն

  • Հաղորդակցման և բանակցային հմտություններ

  • Առնվազն 2 տարվա փորձ նմանատիպ ոլորտում

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում