Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գրախանութի մենեջեր

Մայ Մարկետ ՍՊԸ

Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ` 22.06.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Ֆենիքս գրախանութների ցանցը կրկին համալրում է իր գունապնակը՝ աշխատանքի հրավիրելով խանութ-սրահի Մենեջերի:

Պարտականություններ

  • գրախանութի անձնակազմի կողմից աշխատանքային պարտականությունների բարեխիղճ կատարման նկատմամբ վերահսկողության սահմանում,
  • գրախանութում ապրանքատեսականու պատշաճ ներկայացվածության նկատմամբ հետևողականություն,
  • խանութի շրջանառության, սպառողների կողմից ձևավորված պահանջարկի հիման վրա մատակարարներին տրվող պատվերների մշակում,
  • ապրանքաշարժի ամբողջական հաշվառում,
  • գրախանութի կանոնակարգված գործունեության նկատմամբ վերահսկողության սահմանում,
  • գործընկերների պարտքերի, ապրանքային մնացորդների և այլ ցուցանիշների վերաբերյալ հաշվետվությունների կազմում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթությունը ցանկալի է
  • աշխատանքային փորձը համանման հաստիքում պարտադիր է,
  • համակարգչային գիտելիքներ՝ Microsoft Office (Word, Excel բազային իմացություն), 1c ծրագրի իմացությունը պարտադիր է,
  • հայերենի գերազանց իմացություն․ ռուսերենի և անգլերենի (կամ այլ օտար լեզվի) լավ իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • ընթերցանության նկատմամբ սերը, գրականության ոլորտի մասին տեղեկացվածության բարձր մակարդակը, գրենական պիտույքների շուկայի վերաբերյալ տեղեկացվածությունն ու գրախանութում աշխատելու փորձը կդիտվեն որպես առավելություն
  • պարտադիր պայման՝ գրքասեր, արվեստասեր, Ֆենիքսասեր

Հավելյալ նշումներ

Ինքնակենսագրականները խնդրում եմ ուղարկել էլ.փոստին՝ նպատակ դաշտում նշելով հաստիքի անվանումը: Առանց նկարի և ոչ պատշաճ կազմված ինքնակենսագրականները չենք քննարկելու:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 077-38-89-70 հեռախոսահամարով

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում