Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Ոլորտ` Այլ Ոլորտներ, Արվեստ, Դիզայն
Վերջնաժամկետ` 10.06.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

ՔՈ ԴԵՐԸ

Եթե պատասխանատու ես, կարող ես ստեղծել յուրահատուկ դիզայն էլեմենտներ` հաղորդակցության նյութեր, ինֆոգրաֆիկաներ և գրաֆիկական այլ դիզայն էլեմենտներ, թվային և ոչ թվային հարթակների համար, որպեսզի հասարակությունը հնարավորինս ծանոթանա ՔՈԱՖ-ի գործունեությանը, ծրագրերին, մշակույթին և աշխատանքին Հայաստանի տարբեր համայնքներում, ապա ՔՈԱՖ-ի («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) գրաֆիկական դիզայների դերը քեզ համար է։ Առավել մանրամասն․

ԴԻԶԱՅՆԵՐԱԿԱՆ ՏԱՐՐԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ (80%)

  • Հաղորդակցության, իմիջային և առաջխաղացման այլ նախագծերի համար կոնցեպտների և դիզայներական տարրերի մշակում՝ կորպորատիվ ոճին համապատասխան:
  • Տպագիր նյութերի համար դիզայներական կոնցեպտի և տարրերի մշակում, տպագրական ֆայլերի պատրաստում:
  • Ներկայացուցչական նյութերի դիզայներական կոնցեպտի և տարրերի մշակում, ինչպիսիք են՝ պրեզենտացիաներ, ֆլայերներ, բրոշյուրներ:
  • Կայքի համար հրապարակվող նյութերի դիզայներական կոնցեպտի և տարրերի մշակում ու պատրաստում:
  • Սոցիալական ցանցերում տարատեսակ ֆորմատի նյութերի ստեղծում՝ հրապարակումներ, սթորիներ, և այլն:
  • ՔՈԱՖ-ի տարատեսակ ծրագրերի համար լոգոների, օրիգինալ նկարազարդումների և պաստառների ստեղծում:

ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ (20%)

  • Մասնակցել սոցիալական մեդիայում և այլ հարթակներում ոգեշնչող պատմությունների ստեղծման գործընթացներին:
  • Հետևել դիզայներական տենդենցներին և առաջարկել նորարական մոտեցումներ:

ՔՈ ԹԻՄԸ

Ստանձնելով գրաֆիական դիզայների դերը՝ Դու կմիանաս հաղորդակցության թիմին և կաշխատես Հաղորդակցության թիմի ղեկավարի անմիջական առաջնորդությամբ։

ԴՈՒ

Մենք ակնկալում ենք քո լավագույն որակների ներդրումը և մասնավորապես, որ.

ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ

  • Գրաֆիկական դիզայնի մասնագիտական գիտելիքներին, քանի որ ունես համապատասխան կրթություն և 3-5 տարվա ոլորտի աշխատանքային փորձ։
  • Գրավոր ու բանավոր հայերենին և անգլերենին։
  • Թվային հմտություններին և ցուցաբերես ճկուն, նորարարական մոտեցումներ աշխատանքում։
  • Adobe Photoshop, Adobe Illustrator, Adobe Indesign, Figma ծրագրերին։
  • Գեղարվեստական, նորարար և ստեղծարար մոտեցումներին։

ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ

  • Միաժամանակ կատարել մի քանի առաջադրանք ու աշխատել տարբեր նախագծերի վրա։
  • Արագ կողմնորոշվել, սթրեսային պայմաններում ինքնուրույն աշխատել, ժամկետները պահպանել։
  • Համագործակցել թիմի ներսում և այլ թիմերի հետ։

ԴՈՒ ԼԻՆԵՍ

  • Պատասխանատու և հոգատար։
  • Արագաշարժ և ժամկետներին հետևող։
  • Պատրաստ շարունակաբար սովորելու և զարգանալու։
  • Արդյունքով առաջնորդվող։
  • Թվային մտածելակերպով։
  • Պատրաստ դինամիկ միջավայրում աշխատելու։


ՄԵՆՔ

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 64 համայնքների ավելի քան 107,000 բնակիչները:

2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել՝ ՍՄԱՐԹ-ը կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։

ՔՈԱՖ-ը դինամիկ և զարգացող ոչ առևտրային կազմակերպություն է: Ընկերությունն աճում է մեծ մասշտաբներով, ուստի մեր թիմը հակված է առաջ շարժվել արագ տեմպերով: Մենք փնտրում ենք թիմակիցներ, ովքեր օժտված են կամային որակներով և պատրաստ են փոփոխությունների։

ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ

  • Կյանք փոխող աշխատանքային փորձ,
  • Աշխատանք, որը կկարևորես ու կսիրես,
  • Մրցակցային աշխատավարձ,
  • Առողջապահական ապահովագրություն,
  • 20 օր վճարվող արձակուրդ և լրացուցիչ վճարվող ազատ ժամեր,
  • Մասնագիտական աճի հնարավորություններ,
  • Անվճար անգլերենի դասընթացներ՝ ըստ կարիքի,
  • Կատարողականի բոնուս,
  • Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր։

ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ

Վերջնաժամկետը 2023թ․-ի՝ հունիսի 10-ի օրվա ավարտն է։

ՔՈԱՖ-ը դինամիկ և զարգացող ոչ առևտրային կազմակերպություն է: Ընկերությունն աճում է մեծ մասշտաբներով, ուստի մեր թիմը հակված է առաջ շարժվել արագ տեմպերով: Մենք փնտրում ենք թիմակիցներ, ովքեր օժտված են կամային որակներով և պատրաստ են փոփոխությունների

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում