Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գրաֆիկ Դիզայներ

Eldorado Armenia

Ոլորտ` Արվեստ, Դիզայն
Վերջնաժամկետ` 12.10.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Կենցաղային տեխնիկայի և էլեկտրոնիկայի առաջատար համաշխարհային բրենդները մեկ հարկի տակ միավորող «Էլդորադո» Ըներությունը աշխատանքի է հրավիրում նորարար և կրեատիվ գրաֆիկ դիզայների։

Պարտականություններ

  • Գրաֆիկական նկարների, պատկերների, լոգոների նախագծում և իրականացում:
  • Կազմակերպության վեբ և սոցիալական էջերի համար գրաֆիկական նկարների պատրաստում:
  • Սլայդների և այլ գովազդային նյութերի, պաստառների պատրաստում:
  • Կազմակերպության կայքի դիզայնի փոփոխությունների իրականացում:
  • Դիզայնի ուղեցույցների, ստանդարտների և լավագույն փորձի սահմանում:
  • Սերտ համագործակցություն մյուս բաժինների հետ կազմակերպության վերոնշյալ և այլ գործառույթների արդյունավետ իրագործման նպատակով:
  • Ղեկավարի կողմից առաջադրված նմանատիպ այլ գործառույթների իրականացում:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն դիզայնի, վիզուալ արվեստի կամ հարակից ոլորտներում
  • 1+ տարվա համապատասխան աշխատանքային փորձ
  • Figma-ի հետ աշխատանքային փորձ
  • UI/UX սկզբունքների լավ իմացություն
  • Գրաֆիկական դիզայնի ծրագրերի իմացություն՝ ներառյալ Adobe Photoshop, Adobe Illustrator և այլ վիզուալ դիզայնի գործիքներ
  • Անիմացիաների պատրաստման գործիքների և տեսանկարահանող սարքերի հետ աշխատելու փորձ
  • Թիմային նախագծերի վրա աշխատելիս ժամկետները պահպանելու ունակություն
  • Կազմակերպչական ձիրք և հաղորդակցման գերազանց ունակություններ
  • Ժամանակի կառավարման գերազանց ունակություններ

Հավելյալ նշումներ

  • Լրացուցիչ ամենամսյա պարգևատրում (KPI համակարգ),
  • Առողջության ապահովագրություն,
  • Մասնագիտական աճ և շարունակական կրթություն,
  • Լրացուցիչ արձակուրդ ամուսնության կապակցությամբ,
  • Կորպորատիվ միջոցառումներ,
  • Հատուկ զեղչ Ընկերությունում վաճառվող ապրանքների ձեռքբերման համար,
  • Գիտելիքների փոխանակման և շարունակական ուսուցման հնարավորություն,
  • Դինամիկ աճող, կայուն գործատու։

Աշխատանքային գործունեության հասցե՝ Գ․Նժդեհ 25/3

Աշխատանքային ժամեր՝ 10։00 – 19։00

Աշխատանքային օրեր՝ 5 օրյա (Երկուշաբթիից-ուրբաթ)