Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գնումների մասնագետ

Գոլդշին

Ոլորտ` Գնումներ, Ներմուծում, Արտահանում
Վերջնաժամկետ` 18.06.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատավարձ`
Ամսական 500,000 ֏
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Գոլդշին ընկերությունը փնտրում է գնումների մասնագետ:

Պարտականություններ

  • Մարքեթինգային ուսումնասիրության շրջանակներում արտաքին և ներքին շուկաներից ներկրվող ապրանքատեսականու մասին տվյալների հավաքագրում և համեմատական վերլուծությունների պատրաստում,
  • Անհրաժեշտ ապրանքների գնման պահանջների և առաջարկների մշակում,
  • Ներմուծող, բեռնափորադրող ընկերությունների հետ կապերի հաստատում և պահպանում ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկայում,
  • Պահանջվող ապրանքների պատվերի կազմակերպում, ներկրման աշխատանքների իրականացում, տեխնիկական բնութագրերի ուսումնասիրություն և ներկայացում,
  • Ներքին գնումների կազմակերպում,
  • Լավագույն գնային և ապրանքային առաջարկներ ներկայացնող ընկերությունների համեմատական վերլուծություն,
  • Անմիջական ղեկավարի կողմից այլ գործառույթների իրականացում:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Լեզուների իմացություն/ռուսերեն, անգլերեն/,
  • Ներմուծման բեռնափոխադրման ոլորտում աշխատանքային փորձ,
  • Միջազգային առևտրի կանոնների, մաքսազերծման գործընթացի վերաբերյալ գիտելիքների առկայություն,
  • Միջազգային բեռնափոխադրումների ոլորտում անհրաժեշտ փաստաթղթերի և տերմինաբանության իմացություն,
  • Գործնական նամակարգրություն, բանակցություններ վարելու հնտություններ,
  • MC office փաթեթի իմացություն,
  • Ազնվություն, պատասխանատվություն,
  • Թիմային աշխատանքի կարողություն,
  • Սթրեսային և կոնֆլիկտային իրավիճակներում որոշումներ կայացնելու հմտություն,
  • Վերլուծական մտածելակերպ:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ. 6-օրյա, 09:00-18:00, շաբաթ՝ 09:00-16:00,

Աշխատավարձը մինչև 500.000 ՀՀ դրամ՝ ֆիքսված աշխատավարձը և բոնուսները ներառյալ:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում