Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գլխավոր մասնագետ, Գործընթացների կառավարման բաժին

Կոնվերս բանկ ՓԲԸ

Ոլորտ` Նախագծի, Պրոդուկտի Ղեկավարում
Վերջնաժամկետ` 18.06.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Կոնվերս բանկը փնտրում է գլխավոր մասնագետի, ով կիրականացնի Բանկի էլեկտրոնային և թղթային արխիվի փոխակերպման նախագծի մշակումը և ղեկավարումը:

Պարտականություններ

  • Արխիվացման գործընթացի նախագծի կառավարման աշխատանքային պլանի մշակում և ներկայացում,
  • Ըստ ոլորտների և/կամ կառուցվածքային/տարածքային ստորաբաժանումների Բանկի փաստաթղթաշրջանառության համակարգի ուսումնասիրություն, փաստաթղթերի գույքագրում և պահպանման/արխիվացման գործընթացի սահմանում,
  • Բանկում որոշումների կայացման իրավասու անձանց/կոլեգիալ մարմինների որոշումների/արձանագրությունների պահպանման/արխիվացման մեխանիզմների սահմանում,
  • Բանկում փաստաթղթավորման թվայնացման համակարգի տեսլականի մշակում,
  • Արխիվի թվայնացման աշխատանքների ապահովում,
  • Աշխատակազմի աշխատանքային գործընթացների օպտիմիզացում,
  • Բանկի շահագրգիռ ստորաբաժանումների հետ ընթացիկ աշխատանքների համակարգում,
  • Արխիվացման հետ կապված Բանկի ներքին գործընթացների սխեմատիկ նկարագրության կազմում,
  • Նախագծի շրջանակներում հանձնարարականների կատարման ընթացքի նկատմամբ հսկողություն,
  • Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ գործառույթներ:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (տնտեսագիտության, կառավարման կամ այլ ճշգրտիտ գիտությունների ոլորտում),
  • Նվազագույնը 2 տարվա նախագծերի կառավարման փորձ,
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն,
  • MS office փաթեթի լավ իմացություն,
  • Արխիվային գործի իմացություն,
  • Արդյունավետ հաղորդակցման հմտություններ,
  • Ժամանակի կառավարման հմտություններ,
  • Տրամաբանական և վերլուծական մտածելակերպ,
  • Թվային տեխնոլոգիաների վերաբերյալ խորացված գիտելիքներ,
  • Թիմային աշխատանքի հմտություններ,
  • Մտքերը ձևակերպելու և շարադրելու գերազանց հմտություններ,
  • Առաջադրանքներն ինքնուրույն կատարելու ունակություններ,
  • Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ:

Հավելյալ նշումներ

Մենք տրամադրում ենք

  • Մրցունակ աշխատավարձ,
  • Պարգևավճարների և խրախուսումների ճկուն համակարգ,
  • Արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ,
  • Առողջության ապահովագրություն,
  • Մասնագիտական զարգացում:

Բանկը կարևորում է յուրաքանչյուր աշխատակցի համար անձնական և մասնագիտական զարգացման ներդրում՝ պահելով նրանց շուկայի առաջատար դիրքերում, նաև ընձեռում է կարիերայի աճի հնարավորություն` անձնակազմի յուրաքանչյուր անդամի համար:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում