Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գլխավոր հաշվապահ

Exterior Group LLC

Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ` 24.12.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Էքստերիեր Գրուպը աշխատանքի է հրավիրում հաշվապահի:

Պարտականություններ

  • Կատարել հաշվապահական հաշվառման վարում համաձայն հաշվապահական ստանդարտների և հարկային օրենսդրության
  • Կառավարել ֆինանսական և ծախսերի հաշվառման գործընթացը
  • Կառավարել ֆինանսների և հաշիվների ամենօրյա գործառնությունները
  • Կազմել և կառավարել կազմակերպության ծախսերի բյուջեն, հետևել, մոնիտորինգ և վերահսկողություն իրականացնել ծախսերի նկատմամբ
  • Ժամանակին ներկայացնել ամսական համախմբված ֆինանսական հաշվետվությունների և վճարումների, դրամական հոսքերի կառավարման հաշվետվությունները
  • Ապահովել կազմակերպության պահանջները հարկային և աշխատանքային օրենսդրության, ՀՀ հաշվապահական հաշվառման ստանդարտների և այլ իրավական ակտերի վերաբերյալ
  • Կատարել աշխատավարձի հաշվարկ
  • Պատրաստել և ներկայացնել հարկային և ֆինանսական հաշվետվություններ ՀՀ հարկային տեսչությանը, ՀՀ Առողջապահական և աշխատանքի պետական տեսչական մարմնին, ինչպես նաև տեղական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններին
  • Իրականացնել հարկային և այլ պարտադիր վճարումներ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետում և կարգով

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն ֆինանսական կամ տնտեսագիտական ոլորտում
  • Նվազագույնը 5 տարվա աշխատանքային փորձ, որպես գլխավոր հաշվապահ
  • MS Office, 1C և ՀԾ հաշվապահական ծրագրերի իմացություն
  • Ռուսերեն, անգլերեն լեզուների իմացությունը ցանկալի է
  • Հարկային, աշխատանքային և մաքսային օրենսդրության իմացություն
  • Շինանյութի և շինարարական ապրանքների ոլորտում աշխատանքայի փորձը կդիտարկվի , որպես առավելություն

Հավելյալ նշումներ

Ընդմիջումն ապահովում է ընկերությունը:

Բժշկական ապահովագրություն

Դիմել միայն պահանջներին համապատասխանելու դեպքում:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում