Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ֆինանսական վերահսկող

ASEDL LLC

Ոլորտ` Այլ Ոլորտներ, Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ` 24.12.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատավարձ`
Ամսական 200,000-500,000 ֏
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

ԱԷՍ Հոլդինգի նորաբաց ընկերության ֆինանսական բաժնի թիմին միանալու ենք հրավիրում ֆինանսական վերահսկողի, ով վերահսկելու է առհաշիվների հաստատման և ձևակերպման գործընթացը, իրականացնելու է կրեդիտորական պարտքի վերլուծություն, համագործակցելու է այլ բաժինների հետ ֆինանսական ձևակերպումների իրականացման մասով։

Պարտականություններ

  • Առհաշիվների վերահսկում, հաստատում և ձևակերպման ճշգրտության ստուգում
  • Արտադրական առհաշիվների հաստատման և հետագա հաշվետվությունների ընթացքի կազմակերպում և վերահսկում
  • Ֆինանսական պայմանագրերի կազմում – հետևում
  • Կազմակերպում և մասնակցում է պահեստների գույքագրման արդյունքների ծրագիր մուտքագրմանը
  • Շաբաթական 1С կրեդիտորական պարտքի վերլուծություն, փոխադարձ ակտերի կազմում – ըստ անհրաժեշտության
  • Հաշվապահական կրեդիտորական պարտքի վերլուծություն - ամսական
  • Կազմակերպում է վճարման ենթակա հաշիվների հաստատման գործընթացը մատակարարման բաժնի և ֆինանսական բաժնի հետ
  • Պահեստների շարժերի ստուգում և պատասխանատուների տեղեկացում, ցուցում ուղղման համար, անհրաժեշտության դեպքում ինքնուրույն ուղղում
  • Ուղղորդում է այլ բաժինների հաշվետարներին ծրագրում գործարքների ձևակերպման գործընթացում
  • Ուղղորդում և հետևում է այլ բաժինների պարբերական ձևակերպումներին, սխալների դեպքում տալիս է համապատասխան ձևակերպման լուծում
  • Ծախսերի բյուջեի վերահսկում – ամսական, առանձին ծախսատեսակների համար՝ ըստ անհրաժեշտության (համատեղ տնտեսագետ-վերլուծաբանաի հետ)
  • Մասանակցում է Հիմնական միջոցների հետ կապված ծրագրային ձևակերպման աշխատանքներում

Պահանջներ

  • Տնտեսագիտական ոլորտի կրթություն
  • Ֆինանսերի կառավարման ոլորտում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ
  • Արատադրական հաշվառում իրականացնելու փորձը կդիտարկվի որպես առավելություն
  • Ֆինանսական հաշվետվություններ և վերլուծություններ իրականացնելու հմտություն
  • 1C, Excel ծրագրերի իմացություն
  • Թիմում աշատելու հմտություններ

Հավելյալ նշումներ

Ընկերությունը ընձեռում է հետևյալ հնարավորությունները մասնագետներին՝

  • Շարունակական աճ և զարգացում, ներքին և արտաքին դասընթացների մասնակցություն
  • Ուղղահայաց և հորիզոնական աճի և առաջընթացի հնարավորություն
  • Աշխատանք հավես թիմում
  • Թիմբիլդինգների, տարբեր բնույթի միջոցառումների մասնակցություն

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում